Դեյան Ստանկովիչը կարող է գլխավորել Ինտերը:
Լրագրող Ֆաբրիցիո Բիազինը հայտնում է, որ ամենաքննարկվող թեկնածուն հենց սերբն է։
Վերջին խաղերում վատ արդյունքների պատճառով Սիմոնե Ինձագին կարող է հրաժարականի ենթարկվել: Ինտերը պարտվել է վերջին վեց հանդիպումներից չորսում:
Ստանկովիչը Ինտերում հանդես է եկել 2004-ից 2013 թվականներին: 2019 թվականից մինչև 2022 թվականի օգոստոսը նա մարզել է Կարմիր աստղը։