fbpx
Ժամանց

Starbucks-ը 2.3 մլրդ դոլարի անվճար գովազգի հնարավորություն է ստացել «Գահերի խաղ»-ում սուրճի բաժակի հայտնվելուց հետո

«Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի հրապարակված վերջին սերիայի դրվագներից մեկում Դեյներիսի դիմաց սուրճի բաժակ էր հայտնվել, որը լայն քննարկումների առարկա էր դարձել հեռուստադիտողի շրջանում: Կադրը խմբագրվել է, իսկ բեմադրող-նկարիչ Հաուկե Ռիխտերը հայտարարել է, որ բաժակը ոչ մի կապ չունի սրճարանների ցանցի հետ:

Հատուկ անցկացված մոնիթորինգը ցույց է տվել, որ այս դեպքից հետո Starbucks-ը և «Գահերի խաղը»-ը 193 հազար անգամ հիշատակվել են նորությունների կայքերում, ֆորումներում, բլոգներում և Twitter-ում: Արդյունքում Starbucks սրճարանների ցանցն 2.3 միլիարդ դոլարի անվճար գովազգի հնարավորություն է ստացել: Հաղորդում է CNBC-ն:

Starbucks ընկերությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս դեպքը, սակայն Twitter-ում արձագանքել է՝ գրելով. «Անկեղծորեն մենք զարմացած ենք, որ նա վիշապի խմիչք չի պատվիրել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ