fbpx
Աշխարհ

Ստեղծվել է լվացքի մեքենա՝ հատուկ անլար ականջակալների համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամերիկայում նախագծվել է հատուկ լվացքի մեքենա, որը նախատեսված է անլար ականջակալներն աղտոտվածությունից մաքրելու համար։

Այս մասին հայտնում է Planet Today-ը։

Նշվում է, որ նոր նախագծի մասին հրապարակվել է քրաուդֆանդինգային հարթակներից մեկում, որտեղ դրա հեղինակներն արդեն իսկ ստացել են 30 հազար դոլարի նվիրաբերություն, չնայած, որ խոստացել էին մասսայական արտադրություն սկսել հենց հավաքվի ընդամենը 5 հազար դոլար։

Ըստ աղբյուրի՝ հատուկ լվացքի մեքենան սպիրտ պարունակող լուծույթով ախտահանելու է ականջակալները։ Բայց մինչև դրանք լվացքի մեքենային «հանձնելը», պետք է ականջակալները մաքրել հատուկ խոզանակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ