ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։
«Շենքը կլինի 6 հարկանի, բաղկացած ընդհանուր թվով 54 բնակարաններից, ինչպես նաև նկուղային հարկում կունենա ավտոկայանատեղի։
- Ասկերանի Հովսեփավան համայնքում 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման
- Բարեկարգվում է Մարտունու շրջանի Աշան տանող ճանապարհահատվածը
Շինարարական աշխատանքներն իրականացվում են մասնավոր ներդրումային միջոցներով՝ «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերության կողմից»,- ասվում հաղորդագրության մեջ։