fbpx
Արցախ

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրում պատերազմում զոհվածների ընտանիքների համար

Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումները պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների և տեղահանվածների համար 2022 թվականի հուլիսի 7-ից կկազմակերպվեն անվճար: Այս մասին հայտնել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Հաշվի առնելով Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով միջպետական երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը՝ 2022 թվականի հուլիսի 7-ից ուղևորափոխադրումները կկազմակերպվեն միայն պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների (ծնող, երեխա, ամուսին, քույր, եղբայր), հաշմանդամների, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնողների (մեկ ուղեկցողի հետ) և տեղահանվածների համար երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 13:30-ին, Ստեփանակերտի մարզադաշտի հարակից կանգառից:

Հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է նախապես հերթագրվել, ինչի համար գերատեսչությունը հորդորում է զանգահարել 047 94-84-35 հեռախոսահամարին երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 9:00-13:00 և 14:00-18:00 ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ