Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Բանն այն է, որ ակումբի մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է փոփոխություններ կատարել հարձակման գծում ու, ըստ այդմ, անգլիական ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ Ստերլինգին։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ Գվարդիոլան դիտարկում է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնի ու «Բավարիայի» առաջատարներից Ռոբերտ Լևանդովսկու թեկնածությունները։
Նշենք, որ Ստերլինգի պայմանագիրը «Ման Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Այս պահին անգլիացու տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն դոլար։