fbpx
Սպորտ

Սթերլինգը քվեարկել է Քեյնի օգտին

Ռահիմ Սթերլինգը պատմել է, թե ինչու է որոշել ԱՊԼ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում քվեարկել Հարի Քեյնի, այլ ոչ թե Վիրջիլ վան Դեյկի օգտին:

«Հրաշալի է, երբ քեզ այս կերպ են լավագույնը ճանաչում, բայց, անկեղծ ասած, ես չէի ցանկանա ստանալ այս մրցանակը, եթե մենք չեմպիոն չդառնանք:

Հիմա ես միայն ցանկանում եմ հաղթել Պրեմիեր-լիգայում և Անգլիայի Գավաթում, իսկ հետո արդեն կմտածեմ մրցանակների մասին, չնայած՝ դրանք ավելի շուտ են շնորհվում: Առանց մրցաշարերում հաղթանակների՝ անհատական մրցանակներն ինձ համար մեծ նշանակություն չեն ունենա:

Ես քվեարկել եմ Հարի Քեյնի օգտին, քանի որ ամեն տարի նա բազմաթիվ գոլեր է խփում և շատ բան է տալիս իր թիմին, նվիրվում է ամբողջապես:

Բոլորը խոսում էին վան Դեյկի մասին: Ես գիտեի, որ նա շատ ձայներ կստանա, այդ իսկ պատճառով ձայնս տվեցի նրան, ով, իմ կարծիքով, ամենից շատն է համապատասխանում նրա մակարդակին: Քեյնի հետ ծանոթ եմ Անգլիայի հավաքականում աշխատանքով ու գիտեմ, թե նա որքան քրտնաջան է աշխատում»,- Սթերլինգի խոսքերն է փոխանցում Goal-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ