fbpx
ՏՏ

Ստեղծվել է համակարգչային մկնիկի փոքրագույն տարբերակը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Swiftpoint ընկերության ինժեներները ստեղծել են համակարգչային մանիպուլյատոր, որը բոլորին հայտնի մկնիկի փոքրագույն տարբերակն է, այն կարող է աշխատել ցանկացած մակերեսին։ Այն  կհեշտացնի համակարգչի օգտագործումը ցանկացած տեղում, տեղեկացնում է Planet- today-ը։

Ինովացիոն գաջեթը կոչվում է Tracpoint, եւ այն կարելի է անվանել մկնիկի եւ թրեկբոլի հիբրիդ։ Նշենք,որ մկնիկի քաշը ընդամենը չորս գրամ է։

Սարքը պատրաստվել է այնպես, որ այն կարելի լինի հարմար պահել երեք մատով։ Իսկ Tracpoint-ի սենսորը աշխատում է բոլոր տեսակի մակերեսների վրա։ Որպեսզի կուրսորն ավելի ճիշտ աշխատի, դրա կողքին թրեկբոլ կա։

Swiftpoint-ում ասում են, որ Tracpoint-ը հարմար է շնորհանդեսների անցկացման համար՝ փոքրիկ մկնիկը դառնում է վիրտուալ ցուցիչ, որի օգնությամբ կարելի է թերթել սլայդները, բացել այս կամ այն փաստաթղթերը կամ հավելվածները եւ այլն։

Որպեսզի մանիպուլյատորն անհատական կարգի բերվի, հարկավոր է հատուկ սոֆթ, որը տրվում է նրա հետ։ ԾԱ-ն կա Windows-ի համար, մյուս օպերացիոն համակարգերի մասին տեղեկություն չի տրվում։ Սարքի արժեքը ըստ Kickstarter-ի նախապատվերի՝ 100 դոլար է։ Առաջին գնորդները Tracpoint-ը կստանան արդեն հոկտեմբերին։

https://www.youtube.com/watch?v=uz7wmhMczTE&feature=player_embedded

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ