Սթրեսը հանգեցնում է անպտղության. մասնագետ

Ամենադիտվածներ

Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ սթրեսը կարող է հանգեցնել անպտղության, և այդ կապը գիտականորեն ապացուցված է։

«Ցավոք սրտի, մենք ապրում ենք չափազանց դժվարին ժամանակաշրջանում. բարձր սթրեսային իրավիճակ, տագնապ, դեպրեսիա, էմոցիոնալ ընկճվածություն: Սակայն որպես ազգապահպանման խնդիր հարկ է ընգծել նաև ծնելիության խթանմանն ուղված ջանքերի կարևորությունը, անպղության խնդրի լուծման առավել արդյունավետ մեխանիզմների մշակումը:
Սթրեսի և անտղության կապը գիտականորեն ապացուցված փաստ է:
Ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ․ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման: Հորմոնի բացասական ազդեցությունը երկար ժամանակ շարունակվում է նույնիսկ սթրեսի ավարտվելուց հետո:

Ծնող դառնալ պլանավորող տղամարդու և կնոջ հոգեկան ու մտավոր վիճակը կարևոր դեր ունի: Ձգձգվող և տևական սթրեսը տղամարդու օրգանիզմում հանգեցնում է սերմառաջացման գործընթացի խանգարման և հանգեցնում սերմնահեղուկի որակական ու քանակական խնդիրների: Տուժում է նաև սեռական ֆունկցիան, երբեմն հանգեցնելով դրա բոլոր դրսևորումների խաթարման (Էրեկցիա, էյակուլյացիա, սեռական ցանկություն):

Կանաց օրգանիզմում խանգարվում է դաշտանային ցիկլի հորմոնալ կարգավորումը՝ ինչը կարող է հանգեցնել ձվազատման արգելակման, արգանդում սաղմի ներդրմանը: Սթրեսը նաև պատճառ է հանդիսանում արգանդի գերտոնուսի և արգանդափողերի սպազմի՝ բերելով ռեպրոդուկտիվ համակարգի խիստ բացասական հետևանքների։

Իրականում առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, սթրեսի կառավարման և բժշկի հետ համատեղ բուժման արդյունքում է հնարավոր արդյունավետ հաղթահարել անպտղության խնդիրը», – նշել է բժիշկը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();