fbpx
Հասարակություն

Գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է, գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով:

«Գույքահարկի թեմայով. Գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով

Առաջին՝ հիմա գույքահարկի փոփոխությունները անցկացնելու ժամանակը չէր, որովհետև ստացվեց՝ սղցրեցիք։ Հիմա նաև ձեր համար պետք էր կորոնավիրուսը լիներ առաջանային, ինչպես որ կամենում եք լինի բոլոր քաղաքացիների համար, հետևաբար կորոնավիրուսի հետևանքները վնասազերծելու ու կանխարգելելու մասին օրենքներ ընդունելու ժամանակն էր։

Երկրորդ՝ մեխանիզմը, բանաձևը, որով հաշվարկ է արվում գույքահարկը, արդյունավետ չէ. այն կոմպոնենտները, որոնցով կազմվում են դրույքաչափերը պետք են, բայց բավարար չեն, ու սրա մասին դեռ կարտահայտվեմ։ Ծիծաղելի է նաև այն, որ սղցնելու համար կիրառվեց, թե իբր դղյակները հարկելու համար է բարձրացվում. մեծագույն հիմարություն կամ ոչ պրոֆեսիոնալիզմ է, այլ կերպ ասած տեխնոլոգիա էր՝ ժողովրդի գրպանը մտնելու համար։

Երրորդ՝ քաղաքացին, բիզնեսը, պետք է լինեն նպատակը, ոչ թե միջոցը։ Հարկահանությունն ինքնին քաղաքացուց վերցնելու գործընթացն է, բայց այն պետք է վերափոխվի կամ համալրվի մարդակենտրոնությամբ՝ խթանելու, որ մարդիկ հարկ տան շնորհակալ լինելով, ոչ թե իրենցից պոկելով։ Եթե ցանկանում եք տնտեսական արդարություն, մրցակցություն, զարգացում լինի ապա առաջին հերթին թեթևացրեք բեռը, ոչ թե ծանրացրեք։ Իսկ դա լիբերալիզմն է, ոչ թե պոպուլիստական տեխնոլոգիան, դա մեծ ու տանջալի աշխատանք է պահանջում։

Չորրորդ՝ գույքն արժևորվում է ոչ թե կադաստրային արժեքով, այլև այնտեղ ապրող ու գործող քաղաքացու կենսամակարդակով, որի հաշվարկման տարբեր մեթոդներ ու եղանակներ կան։ Կարճ ասած՝ առանց քաղաքացու եկամուտների ու կենսամակարդակի բարձրացմամբ, հարկային բեռի ավելացումը շտապողականություն է և արդարացված չէ՝ մինիմում արդարացված չէ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4277701618908366

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ