fbpx
Աշխարհ

Sturbucks-ը կմիանա Facebook-ի գովազդների դեմ արշավին

Starbucks-ը հայտարարել է, որ կդադարեցնի Facebook սոցիալական հարթակում իր գովազդները, սատարելով քաղաքացիական իրավունքների կազմակերպության արշավը, ընդդդեմ Facebook-ի։

Կազմակերպություն շարունակում է պնդել, որ Facebook-ը չի անում բավականաչափ աշխատանք վերացնելու ռասիստական և անզուսպ բովանդակություն ունեցող հրապարակումները։
Starbucks-ը հայտնել է, որ իր գործողությունները #StopHateforProfit” արշավի մաս չեն կազմում, այլ միայն՝ զրուցելով քաղաքացիական իրավունքների կազմակերության լրատվական գործընկերների հետ, եկել են այն եզրահանգման, որ դա միակ ճանապարհն է առցանց ատելության խոսքը լռեցնելու համար։
Ի պատասխան մի շարք գովազդատուների և քաղաքացիական իրավունքների կազմակերպության դժգոհությունների Facebook-ի փոխնախագահ Կ․ Էվերսոնը հայտնել է, որ այս շաբաթվանից նրանք կսկսեն իրականացնել աշխատանքներ մաքրելու անհարկի հրապարակումները սոցիալական ցանցից։ Նրա խոսքով գործընկեր բողոքականները պետք է իրենց հետ միասին կազմեն «բարի ուժ» և  թույլ չտան նման բովանդակությամբ հրապարակումների տեղադրումը Facebook-ում։
Twitter-ի գործընկերների հետ գլոբալ խնդիրների լուծման հարցով փոխնախագահ Ս․ Աննետեն նշել է, որ Twitter-ը սոցիալական հարթակ է, որտեղ մարդիկ ու կազմակերպությունները հաղորդակցվում են, ստանում ու տարածում տեղեկատվություն։ Նա հավելել է, որ Twitter-ը հարգում է իր գործընկերների կարծիքը և այս ընթացքում կշարունակի աշխատել ու սերտ շփում ունենալ նրանց հետ։

Այս մասին տեղեկանում ենք 680news-ից:

Սյուզի Չատյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ