Քաղաքականություն
13:07 29/06/2020

Ես ինձ համարում է ՀՀ լավագույն քաղաքական գործիչներից մեկը. Զոհրաբյան

Այսօր` հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունները վիճարկելու իրենց նախաձեռնությանը ասաց, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը մեզ ասաց, որ աշխատանքային նիստում պետք է քննարկեն՝ ԲՀԿ-ի դիմումն ընդունում են ՍԴ վարույթ է, թե ոչ:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և նշեց. «Մեր հարյուրավոր կողմնակիցների, համակիրների շարունակում են հրավիրել տարբեր քննչական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը։ Օրինակ՝ հրավիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մեկին, հայտնի ռեժիսորի, որը գնում էր աշխատանքի և ճանապարհին տեսել է՝ ԱԱԾ-ի դիմաց ինձ ասֆալտին և որպես ընկեր կանգնեցրել է մեքենան, մոտեցել ու փորձել է հասկանալ՝ ինչով կարող է օգնել։ Քանի որ ԱԱԾ-ն բնակվում է մեր տանը և հեռախոսների մեջ, մի բան ասեմ՝ մի քրքրեք էլի իմ «Facebook», «Whatsupp» և այլն, ես այդ կապերով ոչինչ չեմ խոսում, եթե ինչ-որ մեկի հետ ես խոսելու բան ունեմ, փողոցում կարող եմ հանդիպել, իմ վրա իզուր այդքան ռեսուրս մի ծախսեք, անիմաստ է։

Լուրջ մտավորական մարդուն հարցրել են՝ Նաիրա Զոհրաբյանը ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, իմ մտերիմն է, իմ ընկերն է, հարցրել են՝ դուք իրեն զանգո՞ւմ եք, ասել է՝ ամեն օր, հարցրել են՝ ստեղից դուրս գաք էլի՞ եք զանգելու, ասել է՝ հա, էստեղից դուրս գամ էլի եմ զանգելու։ Հետո հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է, որ պլակատ բռնեք: Նկատի ունեն, որ գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի: Նա ասել է՝ «մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ, պլակատ բռնողի:

Հիմա ԱԱԾ-ն մարդիկ է ման գալիս, որոնք ցուցմունք կտան, որ 2017-ի ընտրությունների ժամանակ մեզնից ինչ-որ մեկը շահագրգռել է որևէ ՀՀ քաղաքացու ընտրակաշառքի: Հարգելի ԱԱԾ-ն, եթե այս մոլորակի վրա կգտնեք գեթ մեկ հոմոսափիենս, որը կկանգնի և փաստարկված կասի, որ Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել, կամ խոստացել է, կամ բոմբոներկա է տվել, կամ լահմաջո է տվել ու ասել է՝ ձայն կբերես իմ կուսակցությանը, ես պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես սխալ»,-ընդգգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի ԱԺ ընտրություններում Սյունիքում եղել են գյուղեր, որտեղ ինքն ստացել է զրո ձայն. «Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք-չուզեք, համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի կամ պեպսի կոլայի դիմաց»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ