fbpx
Սպորտ

Յուվենտուսը պատրաստ չէ Սուարեսին 10 միլիոն եվրոյից բարձր աշխատավարձ վճարել

Sky Italia-ի հաղորդմամբ՝  «Յուվենտուսի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել վարել կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի ներկայացուցիչների հետ:

Ակումբը հայտնել է 33-ամյա հարձակվողին, որ ակումբը պատրաստ չէ նրան վճարել տարեկան 10 միլիոն եվրոյից ավել աշխատավարձ: «Բարսելոնայում» Սուարեսի աշխատավարձը կազմում է տարեկան 10 միլիոն եվրո:

«Բարսելոնան» Լուիս Սուարեսի վաճառքից ստացվելիք գումարը մտադրություն ունի  օգտագործել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու նպատակով:

Լուիս Սուարեսի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև նրա նախկին ակումբը՝ հոլանդական «Այաքսը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ