Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսը գրավել է մրցակցի դարպասը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը:
Նա ընտրական փուլերում խփել է իր 28-րդ գոլը՝ հարավամերիկյան գոտում շրջանցելով Լիոնել Մեսսիին, որը խփել է 27 գոլ:
Նշենք նաև, որ ԱԱ-ի ընտրական փուլերում խփած գոլերի ռեկորդը պատկանում է գվատեմալացի Կառլոս Ռուիսին, որն իր հաշվին գրանցել է 39 գոլ: Լավագույն եռյակում են նաև Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 36 գոլ) և Ալի Դաեին (Իրան, 35):