Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը պատրաստվում է հեռանալ ակումբից։
Այս մասին տեղեկանում ենք Todofichajes-ից։
Նշվում է, որ ուրուգվայցի հարձակվողը մտադիր է տեղափոխվել MLS-յան «Ինտեր Մայամի» ակումբ։
Ըստ աղբյուրի՝ Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը ու տրանսֆերի համար ամերիկյան ակումբը կարող է վճարել շուրջ 15 միլիոն եվրո։
Նշվում է նաև, որ տեղափոխությունը կարող է կայանալ այս ամառ։