Երեկ՝ օգոստոսի 16-ին, Լա Լիգայի 1-ին տուրի շրջանակներում «Ատլետիկ» Բիլբաոն մրցեց «Բարսելոնայի» հետ։
Հանդիպումը դրական ելք չունեցավ ո՛չ «Բարսայի» և, ո՛չ էլ թիմի հարձակվող Լուիս Սուարեսի համար։ Ուրուգվայցին չկարողացավ մինչև խաղի ավարտ մնալ դաշտում։ Նա ստիպված էր 34-րդ րոպեին լքել դաշտը՝ սրունքի մկանի վնասվածքի պատճառով։ Սուարեսի փոխարեն դաշտ դուրս եկավ Ռաֆինյա Ալկանտարան։
Սպասվում է, որ Սուարեսը բուժզզնում կանցնի հենց այսօր՝ օգոստոսի 17-ին։
Հիշեցնենք, որ կատալոնցիները երեկ պարտություն կրեցին, քանի որ հանդիպման վերջնամասում բաց թողեցին։ Արից Ադուրիցը դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
