fbpx
Հասարակություն

Թեհրանում Սուրբ պատարագ է մատուցվել՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցեցին Թեհրանի Սբ. Սարգիս մայր եկեղեցում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված Սուրբ պատարագին։

Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

«Պատարագից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին 1915թ-ի Եղեռնի անմահ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Նույն օրը Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որտեղ, որպես հիմնական բանախոս, հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Նշյալ միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը», – ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ