ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն է: Այս մասին գրում է Armtimes.com-ը։
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը ԱԱԾ-ում աշխատանքի էր անցել այս տարվա հունվար ամսին: Ավելի վաղ նա աշխատել է Կոտայքի մարզի ոստիկանապետի պաշտոնում, եղել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը: