fbpx
Իրավական
21:20 02/03/2020

Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալը Սերոբ Հարությունյանն է. Armtimes.com

ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն է: Այս մասին գրում է Armtimes.com-ը։

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը ԱԱԾ-ում աշխատանքի էր անցել այս տարվա հունվար ամսին: Ավելի վաղ նա աշխատել է Կոտայքի մարզի ոստիկանապետի պաշտոնում, եղել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ