Հոկեյի ազգային լիգայի «Կարոլինա Հարիքեյնս» – «Կալգարի Ֆլեյմս» հանդիպման ժամանակ ուշագրավ գոլ է գրանցվել։
«Կարոլինա Հարիքեյնսի» ռուս հարձակվող Անդրել Սվեչնիկովը 3-րդ շրջանում հայտնվել է հակառակորդ թիմի դարպասի ետևում ու փոխանցում կատարելու փոխարեն մականով «վերցրել» է տափօղակը և ուղարկել դարպասը։
Սվեչնիկովը այս գոլով անցել է պատմության մեջ, քանի որ Հոկեյի ազգային լիգայում դեռևս ոչ-ոքի չէր հաջողվել նման ոճի (Լաքրոս-գոլ) հեղինակել։
Այդ հրաշալի գոլը դիտեք ստորև․

