«Լոկոմոտիվի» մարզիչ Յուրի Սյոմինը, ով մայիսի 31-ին հայտնեց, որ լքում է ակումբը, խոսել է ակումբը լքելու իր պատճառների մասին:
Նա հայտնել է, որ ինքը խանգարում է ակումբի ղեկավարությանը իր աշխատանքով:
«Լոկոմոտիվից հեռանալու պատճառն այն է, որ նրանց համար ես ենթարկովող մարզիչ չէի և որոշակի պահերին ես խանգարում էի նրանց: Ես շեշտում եմ. ոչ թե ակումբին, այլ անձամբ նրան »,- ասել է Սյոմինը՝ հավելելով, որ ինքը տարաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ:
Այս մասին հայտնում է Sport-Express-ը:

