fbpx
Էկո

Սյունիքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները մայիսի 20-ին և 21-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տրանսպորտային միջոցները բարձված են եղել ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի մարզի տարբեր վայրերից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ