Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում ու դրա ենթակա կառույցներում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքներով եղել են կարգապահական տույժեր, իսկ գործերի մի մասն ուղարկվել է իրավապահներին։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ինքը՝ Պողոսյանը։
Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին հարցին պատասխանելիս Պողոսյանն ասաց, որ չգիտի՝ հիմա Սուրիկ Խաչատրյանն ընդհանրապես Սյունիքո՞ւմ է, թե՞ ոչ։
Պողոսյանին՝ որպես նախկին փոխոստիկանապետի, հարցրին նաև ոստիկանության ներկա աշխատելաոճի մասին։ Նա պատասխանեց, որ ինքը չի պատրաստվում գնահատական տալ, քանի որ ոստիկանության աշխատանքը պետք է գնահատի ժողովուրդը։