ԱՀ նախագահ
Ադրբեջանական կողմը Արցախի Հանարպետությանը խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ընդլայնված նիստում քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Զեկուց է ներկայացրել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Ըստ նախարարի, լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության…
ԱՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ:
ԱՀ նախագահը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ կուզեի մի քանի հիմնական դրույթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու հայտարարություններում. 1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու…
Արցախի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկացել ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր…
Երևանն ու Ստեփանակերտը ընդլայնում են համագործակցությունը․ Մարությանն Արցախում է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության Արցախում հյուրընկալվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի Facebook-ի էջից։ «Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել ենք երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Արցախ կատարածս այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը»,…
Արայիկ Հարությունյանը նոր մամուլի խոսնակ ունի
Արայիկ Հարությունյանը նոր մամուլի խոսնակ ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրով՝ Լուսինե Սաշայի Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նշանակման մասին հրամանագիրը Հարությունյանը ստորագրել է այսօր՝ փետրվարի 6-ին։ Հիշեցնենք, որ մինչ այս նախագահի մամուլի խոսնակը Վահրամ Պողոսյանն էր։
Ջալալ Հարությունյանից մինչև Շուշիի առեղծվածը․ մեկ ուրիշ հոկտեմբերի 27. Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ջալալ Հարությունյանից մինչև Շուշիի առեղծվածը Մեկ ուրիշ հոկտեմբերի 27 ՀՀ դատախազության կողմից Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի կապակցությամբ հարուցված քրեական գործը բազում անպատասխան հարցեր է առաջացնում։ Արդյո՞ք այս քննվող գործից ակնհայտ է, որ եթե ոչ նախկինում, ապա այժմ կասկածներ կան, որ այդ մահափորձում «մեղադրյալը»/«մեղադրյալներն» ամենևին կամ…
Այսօր 2-րդ դիմումն եմ ներկայացնելու․ Բեգլարյանը՝ հրաժարական տալու մասին
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց իր հրաժարականի մասին։ Նա ասաց, որ ԱՀ նախագահից գործադիրում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել։ Բեգլարյանի կարծիքով՝ ինքը ավելի օգտակար կլինի առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ պաշտոնում։ Բեգլարյանն ասաց, որ, ըստ օրենքի՝ պաշտոնից ազատվելու համար պետք է կամ մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի ազատման դիմումը,…
Կարմիր շուկայում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում․ Պողոսյան
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»: https://www.facebook.com/Vahrampoghosyan84/posts/159470622601499?__cft__%5B0%5D=AZXVAwdQHVCa3oFmSV58GRMjjgAedEYvEw_sukMfRJHsLwP3UtTTSMLHAYTuV6idfxDIXklfggGDbu7iijPwFzi3zyfUYuxt89Ef2z5AeecVyuI77RZgWn9QyNveNHzto1gxxb1tZQkFZYSzNIwgi7AF&__tn__=%2CO%2CP-R
Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակությանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ֆրանսիայի Սենատում վերջերս ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից հանդիսացող Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ, այս օրերին Արցախում է: Նրանց հետ են նաև Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: Պատեհ առիթն օգտագործելով՝ ընդունել և մեր ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց՝…
Հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն․ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և…
Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը չի զոհվել․ ադրբեջանական հերթական կեղծիքը
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։ Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,-…
Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին․ ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի ՛ Արտակ Պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի…
Թշնամին հրթիռակոծում է նաև Շուշին, ՊԲ-ի պատասխանը չի ուշանա․ Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է․ «Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում…
Արցախն այս օրերին ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ․ Վահրամ Պողոսյան
Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով: Այս մասին գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նախ՝ պատերազմ հայտարարելով Արցախին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների (որոնք աշխարհի տարբեր ուժային բևեռներն են ներկայացնում)…