անկարգություններ
Անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Ուշադիր լսեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել…
Նյու Դելիում ընդհարումների ժամանակ զոհվել է 32 մարդ
Քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին Նյու Դելիում փետրվարի 24-ից տեղի են ունենում զանգվածային անկարգություններ և ընդհարումներ։ Փետրվարի 27-ի տվյալներով արդեն կա 32 զոհ, տեղեկացնում է ՝ NDTV հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ 200 մարդ վիրավորվել է, տուժածների թվում կան երեխաներ: Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել փետրվարի 24-ին սկսված զանգվածային անկարգությունների գործով: Իսկ…
Հնդկաստանի մայրաքաղաքում անկարգությունների զոհ է դարձել 20 մարդ
Նյու Դելիում զանգվածային անկարգությունների և ընդհարումները շարունակվում են․ պատճառը քաղաքացիության մասին օրենքում ուղղումներն են։ Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, զոհվածների թիվը հասել է 20-ի: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորվել է ավելի քան 150 մարդ, տուժածների մեջ կան երեխաներ: Ավելի վաղ «Գուրու Թեգ Բահադուր» հիվանդանոցի ներկայացուցիչները, ուր հասցնում են տուժածներին, հայտնել էին 17 զոհվածի մասին: Նյու Դելիի՝ անկարգություններով…
Հոնկոնգում Սուրբծննդյան նախօրեն իրական քաոսի է վերածվել․ բողոքի ակցիաները շարունակվում են
Հոնկոնգում դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, հարյուրավոր ցուցարարներ քաղաքի մի քանի առևտրի կենտրոնների մոտ դուրս են եկել չթույլատրված ցույցերի։ Այս մասին հաղորդում է The Guardian թերթը: Առևտրի կենտրոններում ցուցարարներն անձրևանոցներ և այլ առարկաներ են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք, դրանց պատասխանելով, մահակներով ծեծել են ցուցարարներին: Ըստ հաղորդման՝ նրանցից մեկը նույնիսկ զենք է պարզել ցուցարարների…
Իրանի նախագահը երկրի անկարգություններում մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին
ԱՄՆ-ն և Իսրայելն էին կազմակերպել անկարգությունները Իրանում, որպեսզի խարխլեին երկրի անվտանգությունը: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին։ «Անկարգությունների մասնակիցները կազմակերպված էին, ակցիաները պլանավորված էին, նրանք զինված էին ու գործում էին որոշակի պլանով, որոնք կազմել էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,-հայտարարել է Ռոհանին։ Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահի…
Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը փոխվել է
Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի՝ «Ֆլամենգոյի» և «Ռիվեր Փլեյթի» միջև նախատեսված խաղը տեղի չի ունենա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվել է Պերուի մայրաքաղաք Լիմա: Հանդիպման անցկացման օրը, ինչպես որ ենթադրվում էր չի փոխվել, այն կկայանա նոյեմբերի 23-ին: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Չիլիում ահագնացող անկարգությունները: Չիլիում մի քանի աբաթից ավել է…
Ցուցարարները Հոնկոնգում կոտրել են Xinhua լրատվական գործակալության դռները
Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի Xinhua լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Նոյեմբերի 2-ին Հոնկոնգում մեկնարկել են հակակառավարական հերթական ցույցերը: Դրանց մասնակիցները կազմակերպել են անկարգություններ, ճանապարհները փակել են բարիկադներով: Իրավապահ մարմինների ծառայողները ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցաններ են կիրառել:
100-ից ավելի կալանավորված անձ է մասնակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անկարգություններին
Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, և կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:…
Պարզվում են «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿՀ-ներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերը․ ՔԿ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել…
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին TACC-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ…
Հոնկոնգում տասնյակ ցուցարարների մեղադրանք է առաջադրվել
Հոնկոնգում չորս տասնյակ քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել անկարգությունների, բռնությունների դիմելու համար: Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները ցուցարարներին մեղադրանք են ներկայացնում: Մեղադրվողներից 9-ը գրավի դիմաց ազատ են արձակվել՝ քաղաքից չհեռանալու պայմանով: 1997 թվականից հետո, երբ Հոնկոնգը Բրիտանիայից անցավ Պեկինի իշխանության տակ, վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած ցույցերը ամենազանգվածայինն էին: Հարյուր հազարավոր…
13 մարդ ձերբակալվել է Իջևանի անկարգությունների դեպքով․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի…
Թբիլիսիում հոսպիտալացված ցուցարարներից մեկը մահացել է
Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին են հայտնում: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով: Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր…
Ավանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել…
Հս․ Իռլանդիայում լրագրող է սպանվել
Հյուսիսային Իռլանդիայում կրակոցից լրագրող է սպանվել: Ամերիկյան Mediagazer-ի խմբագիր, 29-ամյա Լայրա Մաքքին սպանվել է այդտեղ տեղի ունեցող անկարգությունների թեժ պահին ատրճանակից բաց թողնված կրակոցից, հայտնում են այն լրատվամիջոցից, որտեղ նա աշխատել է: Նրան հոսպիտալացրել էին, սակայն ավելի ուշ լրագրողը հիվանդանոցում մահացել է: Լրագրողի սպանությունն իրավապահները որակել են «ահաբեկչական գործողություն»: Այժմ հետաքննություն է ընթանում՝ սպանության հանգամանքները…















