Անտոնիո Կոնտե
Ինտերը հետաքրքրված է Ռեալի պաշտպանի ծառայություններով
«Ինտերը» հետաքրքրվում է պաշտպան Նաչո Ֆերնանդեսի ծառայություններով: Միլանցիները խաղացողի համար տրանսֆերային առաջարկ են ուղարկել «Ռեալին»: Այս տեղափոխությունով հետաքրքրված է անձամբ Անտոնիո Կոնտեն: «Ռեալի» ղեկավարությունը Նաչոյին կտա ընտրության հնարավորություն, քանի որ նոր խաղացողների ժամանելուց հետո նա ավելի քիչ խաղաժամանակ է ստանալու: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 30 հանդիպման:
Վստահ եմ, որ Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից է. Ինտերի նախագահ
«Ինտերի» նախագահ Ստիվեն Չժանը խոսել է Անտոնիո Կոնտեի նշանակման մասին: «Վստահ եմ, որ Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից է: Չեմ կասկածում, որ նա կօգնի մեզ իրականացնել մեր նպատակները: Դրանցից մեկն անփոփոխ է՝ կրկին դառնալ աշխարհի լավագույն ակումբներից մեկը»,- նախագահի խոսքը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այսօր իտալական ակումբը հայտարարեց Կոնտեի նշանակման մասին:
Կոնտեն գլխավորեց Ինտերը
Անտոնիո Կոնտեն «Ինտերի» նոր գլխավոր մարզիչն է: Կոնտեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նա տարեկան կվաստակի 12 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 📃 | OFFICIAL Antonio Conte will be Inter's new Coach!#WelcomeAntonio pic.twitter.com/kFk8tktl7z — Inter ⭐⭐ (@Inter_en) May 31, 2019 Հիշեցնենք, որ Կոնտեի վերջին աշխատավայրը «Չելսին» էր: Մասնագետն աշխատել է…
Ինձ համար շատ տխուր կլիներ հետևել, թե ինչպես է Կոնտեն մարզում Ինտերը․ Ջորջո Կյելինի
Ջորջո Կյելինին մեկնաբանել է այն լուրերը, որ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Ինտեր»-ը: «Ինձ համար շատ տխուր կլիներ հետևել, թե ինչպես է նա մարզում «Ինտեր»-ը, սակայն սա կյանք է: Ես նրան չեմ քննադատում, քանի որ մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք: Ես շատ եմ ուզում, որպեսզի նրա մոտ կյանքում ամեն ինչ լավ լինի, բայց եթե մարզի…
Յուվենտուսը միակ ակումբն է, ուր ցանկանում է տեղափոխվել Իկարդին
Մաուրո Իկարդին ամռանը կարող է փոխել ակումբը: Իկարդին իր գործակալի` Վանդա Նառայի հետ, մի քանի շաբաթ առաջ համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ. սա միակ ակումբն է, ուր նա ցանկանում է տեղափոխվել: Նախնական համաձայնագիրը նախատեսված է 5 տարով, Իկարդիի աշխատավարձը տարեկան 8 մլն եվրո կկազմի: Ֆուտբոլիստը խուսափում է Անտոնիո Կոնտեի հետ աշխատանքի հնարավորությունից, որը պետք է…
Կոնտեն կգլխավորի Ինտերը
Անտոնիո Կոնտեն կդառնա «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը: Կոնտեն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները ակումբի հետ: Այն նախատեսված կլինի 3 տարով: Կողմերը նաև համաձայնության են եկել առաջին տրանսֆերի շուրջ: «Ինտերը» պարտավորվել է գնել Ռոմելու Լուկակուին: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Կոնտեն կարող է գլխավորել Ինտերը
«Ինտերը» մոտ է Անտոնիո Կոնտեի հետ համաձայնության գալուն, ով հիմա առանց աշխատանքի է մնացել: Միլանյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կհեռանա միայն այն դեպքում, եթե ակումբը համաձայնության գա Կոնտեի հետ: «Ինտերն» այդ մասին հունիսի 30-ից շուտ չի հայտարարի: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Նշենք, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Միլանն» ու «Ռոման»:
Կոնտեն վերադառնալու է Յուվենտուս
Իտալական մամուլում շատ են լուրեր շրջանառվում այն մասին, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանից հետո կլքի թուրինյան ակումբը: Ըստ calciomercato-ի` Ալեգրին կհեռանա «Ինտերի». նշվում է նաև, որ մարզչին Մադրիդում է ցանկանում տեսնել Ֆլորենտինո Պերեսը: Corriere Dello Sport-ը, իր հերթին, գրում է, որ «ծեր սինյորան» փոխարինող է գտել Ալեգրիին: Թուրինցիները դիտարկում են Անտոնիո Կոնտեի տարբերակը:…
Ազար. Մոուրինյոն, Կոնտեն և Սարին ցանկանում են, որ ես 40-50 գոլ խփեմ
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե իրենից ինչպիսի արդյունավետություն են ակնկալում լոնդոնյան թիմում. «Ես ընդհանրապես եսասեր չեմ: Այն, թե ինչպիսին եմ ես, կարող է լինել իմ թուլությունն ու խանգարել ինձ դառնալ մոլորակի լավագույն ֆուտբոլիստը: Մոուրինյոն, Կոնտեն ու հիմա նաև Սարին, ցանկանում են, որ ես մրցաշրջանի ընթացքում 40-50 գոլ խփեմ, բայց կարո՞ղ եմ ես դա…
Կոնտե. Ռեալը կարծես տաք կարտոֆիլ լիներ. գերադասեցի հրաժարվել աշխատանքից
Անտոնիո Կոնտեն պատմել է , թե ինչու է 2018-ի հոկտեմբերին մերժել Մադրիդի «Ռեալը» գլխավորելու առաջարկը: «Այդ ժամանակ «Ռեալը» կարծես տաք կարտոֆիլ լիներ: Ես համարեցի, որ ավելի լավ է հրաժարվել այդ աշխատանքից: Համագործակցության հնարավորություններ կային, բայց ես չեմ սիրում աշխատանքը սկսել մրցաշրջանի կեսից: Ինչ վերաբերում է ապագային, ապա մինչև ամառ դուք, վստահաբար, ինձ որևէ ակումբում չեք…









