Անտոնիո Կոնտե
Կոնտեն ֆենոմենալ մարզիչ է․ Բաստոնի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հասցեին գովեստի խոսքեր է հղել թիմի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։ «Կոնտեն մարզիչների մեջ կարծես Մեսսին լինի: Նա ֆենոմենալ մարզիչ է: Անտոնիոն միշտ ձգտում է հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Նրա մոտ մարզումները բարդ են, բայց այդպես էր նաև «Ատալանտայում»: Մենք ցանկանում ենք Ա Սերիայում փոխել ուժային դասավորությունը: Այդ ամենի համար ունենք թոփ մարզիչ…
Իկարդին դատական հայց է ներկայացրել Ինտերի դեմ
«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին դատի է տվել միլանյան ակումբին: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: 26-ամյա խաղացողը նպատակ է դրել հասնելու նրան, որ ինքը վերադառնա թիմի հիմնական կազմ, ինչպես նաև իրեն վճարվի 1,5 միլիոն եվրո փոխհատուցում: Այս ամռանը իտալական ակումբը արգենտինացի ֆուտբոլիստին հայտնել էր, որ նա չի մտնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո…
Կոնտեն գոհունակությամբ է խոսել Լուկակուի մասին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 1-ին տուրի «Լեչեի» նկատմամբ հաղթանակից (4:0) հետո խոսել է ակումբի նորեկ Ռոմելու Լուկակուի մասին։ «Եկեք չմոռանանք, որ Լուկակուի տրանսֆերի համար 65 միլիոն եվրոն կվճարվի 5 տարվա ընթացքում: Այնպես որ, երբ մարդիկ խոսում են շատ մեծ գումարի մասին, որը ծախսվել է այս տրանսֆերի մասին, ապա ամեն ինչ այդքան էլ…
Ինտերը վստահ հաղթանակով մեկնարկեց Ա սերիայի նոր մրցաշրջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի Ա սերիայի 2019/20 մրցաշրջանի մեկնարկային տուրի վերջին խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի հուրընկալել էր «Լեչչեին»։ «Ինտերը» հիասքանչ տեսք ուներ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ առաջին խաղում։ 21-րդ րոպեին Մարսելո Բրոզովիչը հեռահար գեղեցիկ հարվածով առաջ մղեց տանտերերին։ Երեք րոպե անց ոչ պակաս հիասքանչ հարվածով հաշիվը կրկնապատկեց Ստեֆանո Սենսին։ Երկրորդ կեսում «Ինտերը» շարունակեց վստահ խաղ ցուցադրել։ 60-րդ րոպեին…
Կոնտեն նշել է իր թիմի առաջին նպատակը
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր թիմի ու թիմի նպատակների մասին։ «Մեր առաջին նպատակն է թիմին դարձնել ճանաչելի երկրպագուների աչքերում, նրանց մոտ ոգևորություն առաջացնել։ Դրան կարող ենք հասնել միայն տքնաջան աշխատանքի արդյունքում։ Մտադիր ենք հաղթահարել «Յուվենտուսից» և «Նապոլիից» ունեցած տարբերությունը, որն այժմ բավականին մեծ է։ Եթե ցանկանում ենք հաջողությունների հասնել, պետք է մյուսներից…
Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է Բարսան պատրաստ հրաժարվել Վիդալից
Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Արթուրո Վիդալին, բայց թիմի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերից աշխատել ոչ պակաս, քան 20 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ 32-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել ամենից շատ հավակնում է Միլանի «Ինտերը»։ Իտալական թիմը ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուց ի վեր փորձում է ձեռք բերել Վիդալին։ Բացի այդ, Վիդալը…
Անչելոտիի և Իկարդիի միչև հեռախոսազրույց է տեղի ունեցել
«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հեռախոսազրույցի ընթացքում «Ինտեր»-ի ռմբարկու Մաուրո Իկարդիին փորձել է համոզել տեղափոխվել Նեապոլ: Ինչպես տեղելացնում է Corriere Dello Sport-ը, գործարքը հավանական է համարվում, քանի որ արգենտինացին չի մտնում «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պլաններում: Ավելի վաղ նշվում էր, որ «Յուվենթուս»-ն Իկարդիին տարեկան 8 մլն եվրո է առաջարկել: Նախորդ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը 37…
Ո՞վ է աշխարհի լավագույն մարզիչը ըստ Լուկակուի
Միլանի «Ինտերի» բելգիացի նորեկ Ռոմելու Լուկակուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին։ «Կոնտեն շատ մեծ դեր է ունեցել իմ տեղափոխության մեջ: Բազմիցս զրուցել եմ նրա հետ, և Կոնտեն ինձ մեծ վստահություն է հաղորդել: Շնորհակալ եմ նաև ակումբի նախագահ Սթիվ Չժանային և մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտային: Հիացած եմ նրանց կատարած աշխատանքով: Կարծում եմ, որ…
Վիդալը կարող է տեղափոխվել Իտալիա
Նախորդ տարի «Բարսելոնա» տեղափոխված Արթուրո Վիդալը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է տեղափոխվել «Ինտեր», չնայած այն բանին, որ ակումբների միջև խնդիրներ էր առաջացել բանակցությունների ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է FC Inter News-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը փոխել է իր կարծիքը Վիդալի հաշվով և պատրաստ է նրան վարձակալությամբ հանձնել իտալական թիմին։ Նշվում է, որ «Բարսայի»…
Իկարդին դեռևս «Ինտեր»-ում մնալու հույս ունի
Միլանյան «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին դեռևս ակումբում մնալու հույս ունի։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է իտալացի սպորտային մեկնաբան Տուտի Կոնվոկատին։ «Իկարդին դեռևս հույս ունի համոզել կոնտեին պահել իրան «Ինտեր»-ում», -գրել է Տուտի Կոնվոկատին։ 🎤@tancredipalmeri: "#Icardi spera ancora di convincere Conte a tenerlo all'Inter" — Tutti Convocati (@tutticonvocati) July 29, 2019
Նայնգոլանը ցանկանում է մնալ Ա սերիայում
«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը համաձայնել է, որ ակումբի ղեկավարությունը վաճառի իրեն այս ամառ: 31-ամյա բելգիացի ֆուտբոլիստը արդեն հայտնել է իր գործակալին այս ամառ ակումբը լքելու իր ցանկության մասին: Նշվում է, որ խաղացողը հասկանում է, որ չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ: Ավելի վաղ նշվում էր, որ Նայնգոլանը ուզում է վերադառնալ «Կալյարի», որի…
Մենք դժվարությունների ենք բախվել ֆուտբոլիստների գալու և գնալու հարցում. Կոնտե
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ակումբը խնդիրներ ունի տրանսֆերային պատուհանում ֆուտբոլիստների վաճառքի հարցում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: «Իմաստ չունի հերքելու այն փաստը, որ մենք դժվարությունների ենք բախվել ֆուտբոլիստների գալու և գնալու հարցում, բայց առաջին հերթին՝ վաճառքի հարցում: Եթե ինձ խնդրում եք անկեղծ լինել, կասեմ, որ մենք տարբեր հարցերում զգալիորեն ետ…
Կոստան կարող է վերադառնալ ԱՊԼ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Նախկինում նա հանդես է եկել «Չելսիի» կազմում: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ըստ աղբյուրի՝ 30-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»: Ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Կոստան 2018 թվականի հունվարին վերադարձավ «Ատլետիկո»: Մինչ այդ նա խնդիրներ էր ունեցել «Չելսիի»…
Ինտերը հետաքրքրված է Վիդալի ծառայություններով
Արթուրո Վիդալը «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը: Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով Կոնտեի հետ աշխատել է նաև «Յուվենտուսում», այս պահին «Բարսելոնայի» վաճառվող ֆուտբոլիստների ցանկում է:














