Ատալանտա
Եվրոպա Լիգա․ Կարեն Նալբանդյանը՝ Ատալանտա-Լայպցիգ խաղի մրցավարների տեսուչ
Վաղը ապրիլի 14-ին՝ Բերգամոյում, կկայանա UEFA Եվրոպա լիգայի 1/4-րդ եզրափակչի «Ատալանտա» (Իտալիա)-«Լայպցիգ» (Գերմանիա) պատասխան հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։
Ատալանտան հետաքրքրված է ՊՍՎ-ի վինգեր Նոնի Մադուեկեի ծառայություններով
«Ատալանտան» հետաքրքրված է ՊՍՎ-ի վինգեր Նոնի Մադուեկեի ծառայություններով։ Այս մասին հայտնել է Soy Calcio-ն։ Ըստ աղբյուրի՝ Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբը ցանկանում է վերջինիս տրանսֆերն իրականացնելով լրացնել ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի բացը, որը հավանաբաար ձմռանը կհեռանա այլ ակումբ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում վինգերը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով վեց գոլի…
Ռոնալդուն գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ անդրադառնալով Ատալանտայի հետ խաղին
«Մանչեսթեր Յունայթեդը» Բերգամոյում խուսափել է պարտությունից «Ատալանտայի» դեմ հանդիպմանը՝ խաղն ավարտելով 2-2 հաշվով: Մանկունիական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլ ձևակերպեց, գրառում է կատարել իր թվիթերյան էջում: «Մենք հավատում ենք մինչև վերջին պահը… Ու մենք ամեն ինչ կանենք՝ մեր նպատակներին հասնելու համար: Մենք «կարմիր սատանաներն» ենք»,- գրել է պորտուգալացին:
Ռոնալդուն գրկել է գավաթն ու քնել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երեկ կայացավ Իտալիայի գավաթի խաղարկությունը, որի համար պայքարում էին «Յուվենտուսն» ու «Ատալանտան»։ Թուրինյան ակումբին հաջողվեց հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Դրանից հետո «Յուվեի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա քնած է՝ գավաթը գրկած վիճակում։ https://www.instagram.com/p/CPEqZnsAH5G/?utm_source=ig_embed&ig_rid=c48c338c-91b5-4e8a-beb1-acc4fbfcc765
Հայտնի են 3 թեկնածուներ, ովքեր կարող են փոխարինել Պիրլոյին
«Յուվենտուսում» մտադիր են պաշտոնից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին։ Եթե թուրինյան ակումբը մրցաշրջանը չավարտվի լավագույն քառյակում, ապա հեռացումը կլինի։ Ինչպես հայտնում է La Repubblica-ն՝ «Յուվեում» արդեն գիտեն, ով պետք է փոխարինի Պիրլոյին։ Նշվում է, որ կա 3 թեկնածու՝ Լուչիանո Սպալետին, Ջան Պիերո Գասպերինին և Սիմոնե Ինձագին։ Սպալետին «Զենիթի» նախկին մարզիչն է, Գասպերինին այս պահին…
Այսօր Ռոմային ծանր հանդիպում է սպասվում․ Մխիթարյանը չի օգնի թիմակիցներին
Այսօր Իտալիայի Ա Սերիայի առաջնության շրջանակներում ծանր հանդիպում է սպասվում «Ռոմային»։ Հռոմեական ակումբն այսօր՝ մարտի 21-ին, ուժերը կչափի «Նապոլիի» հետ։ Թիմերը միմյանց հետ կիսում են 5-ից 6-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 50 միավորով։ Բայց պետք է հաշվի առնել, որ «Նապոլին» մեկ խաղ քիչ է անցակցրել «Ռոմայից»։ Եթե այսօր հռոմեական ակումբին հաջողվի հաղթել, ապա վերջինս միանգամից…
Իսկոյի ու Զիդանի միջև կոնֆլիկտը հարթվում է․ նա կարող է մնալ Ռեալում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև կոնֆլիկտի վերաբերյալ կարճ վերլուծություն է ներկայացրել AS պարբերականը։ Աղբյուրը գրում է, որ չնայած եղած տարաձայնություններին, Իսկոն վերջին 2 խաղերում հնարավորություն է ունեցել իրեն դրսևորել, իսկ «Ատալանտայի» դեմ հանդիպումը նա անցկացրեց գերազանց։ Պարբերականը հայտնում է, որ կիսապաշտպանը գնահատել է մարզչի կողմից իրեն ընձեռնված շանսը, ու…
Ռոմայի հայտացուցակը՝ Ատալանտայի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին մեկնարկելու է «Ատալանտա»-«Ռոմա» հանդիպումը՝ Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի շրջանակներում։ Հռոմեական ակումբի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է «Ռոմայի» հայտացուցակը՝ այսօրվա խաղի համար։ Դրանում ընդգրկված է նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 🟥🟧🟨🐺🟨🟧🟥 📋 Ecco i nostri convocati per #AtalantaRoma #ASRoma pic.twitter.com/wKv9WD4VW5 — AS Roma (@OfficialASRoma) December 19, 2020
Ատալանտան իտալական Լիվերպուլն է․ Կապելո
Հռչակավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Ատալանտայի» ու թիմը գլխավորող Ջանպիերո Գասպերինիի մասին։ «Իտալացի մարզիչներն այժմ ավելի հարձակվողական և ագրեսիվ ֆուտբոլ են դավանում: Գասպերինիի թիմը միշտ փորձում է առաջ շարժվել, ինչը նրանց խաղն ավելի գրավիչ է դարձնում: «Ատալանտան» իտալական «Լիվերպուլն» է: Սա շատ հետաքրքիր նախագիծ է», – Կապելոյի խոսքերը փոխանցում է Sky-ը:
Պարի Սեն Ժերմենը մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծը
Le Parisien-ի հաղորդմամբ՝ «Պարի Սեն Ժերմենը» մտադիր է տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը։ Ակումբի ուշադրության կենտրոնում են «Ատալանտայի» պաշտպան Տիմոտի Կաստանը, «Լիոնի» պաշտպան Լեո Ձյուբուան, ինչպես նաև «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կաստանի տարբերակը առաջարկել է անձամբ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն։ Կաստանի հրաժարագինը 25 միլիոն եվրո է։ Ձյուբուայի տրանսֆերը կարող է հեշտ տրվել, քանի…
ՉԼ եզրափակչում կմրցեն Մանչեսթեր Սիթին և ՊՍԺ-ն. Նուրմագոմեդովի կանխատեսումը
«Чемпионат»-ի հաղորդմամբ՝ թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է՝ իր կարծիքով, որ թիմերը կհասնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Շատ բարդ է, անհասկանալի է, թե ով ինչ մարզավիճակում է: ՊՍԺ-ն 4-5 ամիս չէր խաղացել, իսկ «Ատալանտան» անընդհատ խաղում էր, բայց առաջ անցավ ՊՍԺ-ն: Այսօր խաղալու են «Բարսելոնան» և «Բավարիան»,…
Ատալանտայի մարզիչն ասել է, թե ամենաշատն ինչի համար է ափսոսում
Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան-Պյերո Գասպերինի խոսել է երեկ կայացած ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղին։ Հիշեցնենք, որ իտալական ակումբը մինչև 90-րդ րոպեն հաղթում էր ՊՍԺ-ին, սակայն խաղի վերջին րոպեներին նրանք 2 գոլ բաց թողեցին։ «Ամենամեծ ափսոսանքն այն է, որ մենք շատ մոտ էինք հաջողությանը և կարծեցինք, որ կարող ենք հասնել այդ տպավորիչ արդյունքին: Մեծ…
Մբապեն շնորհակալություն է հայտնել ՊՍԺ-ի բժիշկներին
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապաքինման մասին: Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբի բժշկական անձնակազմին իրեն ոտքի կանգնեցնելու համար մինչև «Ատալանտայի» դեմ խաղը (2-1): «Մի՛ պատմեք ինձ ցավի մասին: Մեծ շնորհակալություն բժշկական անձնակազմին նրա համար, որ կանգնեցրին ինձ ոտքի: Ոչ ոք չէր հավատում բացի մեզնից: Շնորհավորում եմ ամբողջ թիմին: Մենք այստեղ ենք…
Ատալանտան շարունակում է մնալ անպարտելի
«Ատալանտան» շարունակում է հիանալի արդյունքներ գրանցել Իտալիայի Ա Սերիայում։ Առաջնության 32-րդ տուրում ակումբը ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Յուվենտուսի» հետ։ Սա «Ատալանտայի» արդեն 14-րդ խաղն էր, որում թիմը պարտություն չի կրում, ընդ որում՝ վերջին 12 խաղերից 11-ում «Ատալանտան» հաղթել է։ Ակումբն այս պահին 67 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Նրան կարող է շրջանցել «Ինտերը», ով…













