Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան-Պյերո Գասպերինի խոսել է երեկ կայացած ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղին։ Հիշեցնենք, որ իտալական ակումբը մինչև 90-րդ րոպեն հաղթում էր ՊՍԺ-ին, սակայն խաղի վերջին րոպեներին նրանք 2 գոլ բաց թողեցին։
«Ամենամեծ ափսոսանքն այն է, որ մենք շատ մոտ էինք հաջողությանը և կարծեցինք, որ կարող ենք հասնել այդ տպավորիչ արդյունքին:
Մեծ բավարարություն ունեմ Չեմպիոնների լիգայում մեր անցկացրած խաղերից: Միայն կարող եմ տղաներին շնորհակալություն հայտնել կատարած լավ աշխատանքի համար:
Կարող էինք ավելի շուտ գոլ բաց թողնել ՊՍԺ-ից, և հնարավոր է, որ այդպես ավելի լավ կլիներ, քանի որ գոլ ընդունեցինք ավելացված ժամանակում:
Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք», – Գասպերինիի խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն:

