արտաքին գործեր
Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ: «Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական…
Ադրբեջանի նախկին արտգործնախարարին արգելել են լքել երկիրը
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը: Հյատնի է, որ նման որոշումը կապված է ԱԳՆ-ում հակակոռուպցիոն գործողություններով պայմանավորված քրեական գործի հարուցման հետ: Հայտնենք, որ Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից անցյալ ամիս: Համապատասխան հրամանագիրը ստորագրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկանում ենք Gununsesi.info-ից:
Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը. ԱԳՆ նախարար
Այսօր` օգոստոսի 12-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող՝ ռուսաստանաբնակ հայերի հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանից դուրս գնալ ցանկացողները պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում: «Հայաստանի քաղաքականությունն ասպիսին է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, եթե ուզում է վերադառնալ, նա կարող…
Թուրք ազգը պատռել և պատմության աղբամանն է նետել Սևրի պայմանագիրը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։ Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել…
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 3 հայ. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և մեր հայրենակիցների վիճակի մասին: «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հայ փախստականների հարթակի համակարգողի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»֊ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»֊ի ձևավորման նպատակները և աշխատանքնային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից…
ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ են անցկացրել ԵՊՀ ուսանողների համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար: «ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո: Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նախարարի հետ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց Սերգեյ Ղազարյանին Հայաստանում Արցախի ներկայացուցչի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն: Զրուցակիցները հանգամանալից մտքեր…
Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար
Ֆրանսիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Նախարարը նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ «Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳՆ տեղակալի հետ
Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի հետ: Ավետ Ադոնցն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Ներկայացնելով իրադարձությունների վերաբերյալ ՀՀ…
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ
«Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի…
Արցախի ԱԳՆ-ի առջև ծառացած են ոչ պակաս կարևոր և պատասխանատու խնդիրներ. Մայիլյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի կապակցությամբ: «Հուլիսի 23-ին լրանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 27-ամյակը։ Եվ չնայած այն հոբելյանական չէ, ձևավորված ավանդույթի համաձայն՝ ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մեր գործընկերներին, ինչպես…
ԱԳՆ նախարարը հայտնել է, թե երբ է հնարավոր Փաշինյան-Ալիև հանդիպումը
«France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահության ձևաչափը չի աշխատում: Նախարարն նշել է, որ ձևաչափը գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, որտեղ բոլոր երեք երկրները աշխատում են ներգրավված կերպով: «Նրանք շարունակում են մեծ ներդրում…
Թուրքիան չի կարող որևէ դեր ունենալ տարածաշրջանում. ԱԳՆ խոսնակ
Երեկ` հուլիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ասաց, որ Հայաստանի արտգործնախարարությունը գնահատական է տվել Թուրքիայի մասնակցությանը և գործողություններին՝ ինչպես ղարաբաղյան հակամարտության մեջ, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումների հետ կապված: Խոսնակը նշեց, որ վերջին հայտարարությունները նյարդային արձագանք են ստացել Թուրքիայի կողմից: «Թուրքիան չի կարող որևէ դեր ունենալ, առավել ևս…












