արտաքին գործեր
Կորոնավիրուսի կանխարգելման համար Հայաստանը ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին: «Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարրան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է նա: In…
Արտաքին գործերի բնագավառին առնչվող աշխատանքային հանդիպում ԱԳՆ-ում
Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների համակողմանի համագործակցության հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին պետական կառավարման մարմինների գլխավոր քարտուղարները, արտաքին կապերի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ԱԳՆ տարբեր ոլորտները համակարգող ստորաբաժանումների պետերը։ Իր բացման խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշեց․ «Որոշմամբ սահմանվող փոխգործակցությունը կոչված է ձևավորել…
Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարարի դեմ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: «Մենք կարող ենք այդ պատժամիջոցները մանկամտություն անվանել, ես այլ մեկնաբանություն չունեմ: Նրանք ամեն օր հայտարարում են, որ ցանկանում են Իրանի հետ բանակցել, որ մտադիր են իրանական կառավարության հետ բանակցություններ վարել առանց…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարարի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելային: Հայաստանի և Մալթայի ԱԳՆ ղեկավարները բարձր գնահատեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումները միջազգային հարթակներում և կարևորեցին երկկողմ ձևաչափով մալթական պատվիրակության առաջին այցը Հայաստան, որը վկայում է հայ-մալթական օրակարգի առավել խորացման և…
ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ Քոչարյանի հետ հանդիպման համար․ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՌԴ դեսպանը դեսպանն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ։ «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց,…





