Գևորգ Գորգիսյան
«ԼՀ» խմբակցությունն առաջարկում է երկարացնել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ժամկետը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով: «Գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ…
ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցը
ԱԺ-ում այսօր շարունակվում են հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Նիստի մեկնարկին քննարկել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին հարցրել է, թե որքանով կա արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենալու կարիք, եթե ստեղծվում է տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողով, նաև կա արտաքին տնտեսական հարաբերությունների համար ստեղծված…
Հակոբ Սիմիդյանը, Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանն ընտրվել են ԱԺ խմբակցությունների քարտուղարներ
Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել, այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: «Խմբակցություններն ունեն ղեկավարներ ու արդեն նիստեր են արել ու ընտրել են նաև քարտուղարներ, ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը», –…
«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը
Պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունվարի 10-ին, գումարել է իր առաջին նիստը՝ ԱԺ-ից դուրս: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում 4 որոշում է կայացվել: «Առաջին որոշումը խմբակցության ղեկավարի որոշման հարցն էր, և որպես խմբակցության ղեկավար միաձայն ընտրվեց Էդմոն Մարուքյանը, որպես քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը: Խմբակցությունն ընդունել է նաև իր կանոնադրությունը,…
Լուսավոր Հայաստանը կարևորում է նախընտրական ծրագիրը
«Մենք շատ հետաքրքիր ծրագիր ենք ներկայացնում, շեշտադրում ենք տնտեսական ոլորտը։ Շուրջ 300 կետ ենք առաջ քաշել»,-ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համար Գևորգ Գորգիսյանը։ Նա կարևորում է նախընտրական ծրագիրը, քանի որ կա նաև մասսա, որը չի առաջնորդվում միայն նրանով, թե ով է գլխավորում ցուցակը։ Հայտնում է 1in.am-ը. «Իսկ շեշտադրում ենք տնտեսական ոլորտը, քանի որ…





