Գևորգ Գորգիսյան
ՔԿԾ-ն պարզաբանել է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքն ու Անի Սամսոնյանը նշում էին, որ ցանկացել են տեսակցել Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, սակայն իրենց թույլ չեն տվել դա անել։ Այս առիթով Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում…
Ստոլտենբերգի որոշումը մեզ համար պետք է դաս լինի․ Անդրանիկ Քոչարյան
Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի դիրքորոշումը հարուցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչների դժգոհությունը: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Քոչարյանը պարզաբանեց, որ գլխավոր քարտուղարը Սիրիայի իրավիճակի հետ կապված…
ԱԺ հանձնաժողովը չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնության վերաբերյալ նախագիծը
Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում էր զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող դրական օգնության վերաբերյալ նախագծին: «Զինծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին սահմանված դեպքում տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ ՀՀ կառավարության սահմանված չափով: Ըստ օրենսգրքի համապատասխան…
Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը և ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գևորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էին պատգամավորներ Թրենթ Ցիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը և Հյու Մաք-Դերմոթը: Ավստրալացի պատգամավորները կարևորել են խորհրդարանական…
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխության մասին օրենքի նախագիծը
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 2: Ընդդիմադիրները նշեցին, որ դեմ են նախագծին, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում։ Արարատ Միրզոյանը ասաց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի…
Խորհրդարանը հրաժարվեց փոխհատուցում վճարել մարտական հերթապահությունից դուրս վիրավորված զինծառայողներին
Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը և հավասարեցնել մեր բոլոր զինծառայողների իրավունքները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ընթացքում, սեպտեմբերի 9-ին, ասել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանում նախատեսված է…
Դուք ԼՀԿ-ից եք, մեզ ե՞ք ձայն տվել․ Ալեն Սիմոնյանը՝ Գորգիսյանի կնոջը
Ուշագրավ վիրտուալ խոսակցություն է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ-ական պատգամավոր Հեւորգ Գորիգիսյանի տիկնոջ միջեւ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել. «Չքնաղ Սևանի ափին… և ոչ, այս գրառումն Ամուլսարի մասին չէր»: Մեկնաբանություններում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը գրել է. «Տեղն ա մեզ, 70% ից ավել…
«Լուսավոր Հայաստանը» կազմակերպել է Ազատամարտիկների այգու բարեկարգման աշխատանքներ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի կողմից կազմակերպվել է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Գոգիսյանի և Դավիթ Խաժակյանի Facebook-ի էջերում տեղադրված տեսանյութերից: Գորիգիսյանը պարզաբանում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը «Հանդիպումներ առանց փողկապի» հանդիպուների ժամանակ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում հանդիպել է տեղի բնակիչներին, ովքեր բողոքել են, որ…
Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գորգիսյանի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար պատգամավոր Գևորգ Գորգիսյանի: «Արմոս» ՍՊԸ-ն պատգամավորից պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից Գորգիսյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, նշել է, թե իրեն են դիմել «Արմոս» ՍՊԸ…
«Արմոս» ընկերությունը դատի է տվել Գևորգ Գորգիսյանին
«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Հայցվոր կողմը պահանջում է դատարանից պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։ Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է եղել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը։ Նշենք, որ…
Ձեր ասած Միշա Գրիգորյանը իմ հայրը չէ. Վահե Գրիգորյանի պատասխանը Գորգիսյանին
Հունիսի 19-ին ՍԴ դատարանի անդամ ընտրելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց թեկնածու Վահե Գրիգորյանին՝ անդրադառնալով նրա կենսագրությանը. «Հանդիպեցի մի փաստաթղթի՝ 1999 թվականին Ռ․ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակ, հետաքրքրվեցի, պարզվեց դա հենց առաջխաղացման ցուցակն է: Այսինքն՝ 99-ին նաև առաջխաղացում ունեցաք, և էստեղ մի ուշագրավ բան էլ կար այս ցուցակում. ձեր…
Քաղաքացուն բռնել են, ծեծել են ու բաց են թողել ոչ մի բանի համար. Գևորգ Գորգիսյան
Հունիսի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ելույթի ընքացքում պատմեց երեկ տեղի ունեցած դեպքի մասին: Նրա խոսքով, ոստիկանները ծեծել են քաղաքացու։ Պատգամավորը նշեց, որ հարբած մարդիկ մոտեցել են քաղաքացուն, որ իր վարձակալած տարածքի դռներն էր փակում։ Նրանք կարծել են, որ նա փորձում է ապօրինի մուտք գործել տարածք, ծեծել են նրան, ապա…
Երկու տարօրինակ կառույց կա, որոնց մեծ գումար է տրամադրվել բյուջեից. Գևորգ Գորգիսյան
Հունիսի 5-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց, որ երկու տարօրինակ կառույց է առանձնացրել է կառույց, որոնց մեծ գումար է տրամադրվել բյուջեից. «Սպասարկում» ՊՈԱԿ-ին 276 մլն դրամ է տրամադրվել, իսկ «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին՝ 91 մլն դրամ: Գորգիսյանն ասաց, որ ի տարբերություն առաջին կառույցի, որ գոնե…
Քննարկվել են տեղեկատվության անվտանգության ապահովմանը, զինվորական ծառայությանը վերաբերող օրինագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 24-ին քննարկել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Համաձայնագիրը ատորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին. նպատակն է համագործակցության…














