ԵՄ

  • ԵՄ-ն 8 ռուսաստանցիների սև ցուցակ է ներառել Կերչի նեղուցի միջադեպի պատճառով

    ԵՄ-ն 8 ռուսաստանցիների սև ցուցակ է ներառել Կերչի նեղուցի միջադեպի պատճառով

    Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով Եվրամիությունն ութ ռուսաստանցիների իր սև ցուցակում Է ներառել: Այս մասին ասվում Է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որում մարտի 15-ին հրապարակվել են համապատասխան նորմատիվային ակտերը: Սահմանափակիչ միջոցներ են կիրառվել, մասնավորապես, Ղրիմի և Սևաստոպոլի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետ փոխծովակալ Սերգեյ Ստանկևիչի, առաջին կարգի կապիտան Ռուսլան Ռոմաշկինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի…

  • ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները ՌԴ 8 քաղաքացիների նկատմամբ

    ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները ՌԴ 8 քաղաքացիների նկատմամբ

    Եվրամիությունը հերթական անգամ` 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Բրյուսելի պատժամիջոցային ցուցակում է ներառվել ՌԴ-ի 8 քաղաքացի: Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական ամսագրից: Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմածովային նավ հատեց ՌԴ-ի սահմանը Կերչի նեղուցի կողմից: Նավաստիները ձերբակալվեցին:Ավելի վաղ հաղորդվում էր` ԵՄ-ում համաձայնեցրել…

  • Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Brexit-ը հետաձգելու օգտին

    Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Brexit-ը հետաձգելու օգտին

    ТАСС-ի փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը աջակցել է կառավարության` երկրի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հետաձգելու մասին առաջարկին։ Քվեարկության ժամանակ 412 պատգամավոր քվեարկել է Brexit-ը հետաձգելու օգտին, դեմ է եղել 202 պատգամավոր: Այսպիսով` բրիտանական կառավարությունը պետք է հարցում ուղարկի ԵՄ-ին մինչև հունիսի 30-ը Brexit-ը հետաձգելու մասին, եթե համայնքների պալատը մինչև մարտի 20-ը հավանության արժանացնի Brexit-ի համաձայնագրի պայմանները:

  • Թուրքիան արձագանքել է ԵԽ-ի որոշմանը

    Թուրքիան արձագանքել է ԵԽ-ի որոշմանը

    Երեկ Եվրախորհրդարանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները առկախելու վերաբերյալ որոշում է ընդունել, ինչին անմիջապես արձագանքեց Թուրքիան: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Եվրախորհրդարանը 2019 թ. մարտի 13-ին ընդունել է 2018 թ. Թուրքիայի վերաբերյալ զեկույցը: Մեր երկիրը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո փորձել է ետևում թողնել այդ խոր վերքը, և սկսել ենք բարեփոխումների նոր ընթացքը: ԵԽ կողմից…

  • ԵԽ-ն կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

    ԵԽ-ն կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

    Զեկույցը, որում կոչ է արվում պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները, Եվրախորհրդարանը երեկ հավանության արժանացրեց. հայտնում է РИА Новости-ն: 370 պատգամավոր քվեարկել է զեկույցի օգտին  , 109-ը դեմ, իսկ 143 օրենսդիր ձեռնպահ է մնացել: Եվրախորհրդարանի որոշումը չունի պարտադիր իրավական ուժ:

  • Բրիտանական խորհրդարանը դեմ է հանդես եկել կոշտ Brexit-ին

    Բրիտանական խորհրդարանը դեմ է հանդես եկել կոշտ Brexit-ին

    Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աջակցել է կառավարական օրինագծի ուղղմանը, որը խոչընդոտում է ԵՄ-ից երկրի՝ առանց համաձայնագրի դուրս գալուն։ Առաջարկին կողմ է քվեարկել 312 խորհրդարանական, դեմ՝ 308։ Այդ ուղղումը մտցրել էր Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Քերոլայն Սպելմանը։ Առանց համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալուն դեմ արտահայտվելուց հետո խորհրդարանականներն այսօր կքվեարկեն Brexit-ը հետաձգելու հարցով։ Brexit-ը-ը ծրագրված է…

  • Բրիտանացիների մի մասը կողմ է Թերեզա Մեյի հրաժարականին

    Բրիտանացիների մի մասը կողմ է Թերեզա Մեյի հրաժարականին

    Բազմաթի բրիտանացիներ կողմ են վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականին: Հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ Թերեզա Մեյը պետք է հրաժարական տա, և միայն 32 տոկոսն է հայտարարել, որ կողմ է նրա` այդ պաշտոնում մնալուն: Բրիտանացիների մի մասը հանգել են այս կարծիքին այն բանից հետո, երբ խորհրդարանը մարտի 12-ին կրկին դեմ քվեարկեց ԵՄ-ի հետ գործարքին: Գրում է…

  • Մարտի 12 ԵՄ-ի և Հայաստանի միջև կանցկացվի Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

    Մարտի 12 ԵՄ-ի և Հայաստանի միջև կանցկացվի Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

    Երևանում մարտի 12-ին կանցկացվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո: Նախատեսվում են քննարկումներ մակրոտնտեսական, այդ թվում՝ ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունների ձևավորման, իրականացման և հեռանկարների, ինչպես նաև ֆինանսական ոլորտի զարգացման վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի նաև այլ թեմաների, մասնավորապես պետական ֆինանսների…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /06.03.19/
  • Շոտլանդիան և Ուելսը դեմ են հանդես եկել Brexit-ի հարցով համաձայնագրին

    Շոտլանդիան և Ուելսը դեմ են հանդես եկել Brexit-ի հարցով համաձայնագրին

    Շոտլանդիայի և Ուելսի խորհրդարանները պաշտոնապես դեմ են հանդես եկել Brexit-ի հարցով համաձայնագրին, որը մշակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության ու ԵՄ-ի կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա առաջին անգամ է, երբ նրանք միաժամանակ նման քայլ են կատարել։ Սպասվում է, որ այդ խորհրդարանների որոշումները կուժեղացնեն առանց այդ էլ ներքին լուրջ ցնցումները Մեծ Բրիտանիայում՝ կապված ԵՄ կազմից…

  • Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի դատական համակարգին. ԵԽ ներկայացուցիչ

    Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի դատական համակարգին. ԵԽ ներկայացուցիչ

    Հայաստանում մեկնարկում է դատական բարեփոխումների հերթական փուլը: Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ առաջիկա 4 տարվա ընթացքում աջակցություն կտրամադրվի Հայաստանում դատական բարեփոխումների իրականցմանը: Ծրագիրը կոչվում է՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը»: Ծրագրի այս փուլը տևելու է մինչև 2023 թվականը: Դրա ավարտին եվրոպական կառույցներն ակնկալում են Հայաստանի դատական համակարգը տեսնել…

  • 2018թ. ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ. Սվիտալսկի

    2018թ. ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ. Սվիտալսկի

    Այս տարի ԵՄ և ՀՀ-ի միջև նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային մակարդակներում շատ ինտենսիվ հարաբերություններ, նաև քննարկումներ SEPA-ի շրջանակում դինամիկ երկխոսություն: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով` 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: «Այն, որ որևէ բողոքարկում չեղավ, արդեն իսկ վկայում է…

  • Հայաստանը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ. Սվիտալսկի

    Հայաստանը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ. Սվիտալսկի

    «Վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության ծրագիրն էր, և ես կարծում եմ, որ մենք կավելացնենք ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին: 2019-ին կլինի էական ավելացում այսպես կոչված հովանոցային ֆոնդի շրջանակներում: Սա քաղաքական ազդակ է, որ սա քաղաքական միջոց է, առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է երկրի առաջընթացը քաղաքական գործընթացներում»,-մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ-ում…

  • Գերմանիան աջակցում է Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներին

    Գերմանիան աջակցում է Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներին

    Բեռլինն աջակցում է Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցներին և խորհրդատվություններ է անցկացնում եվրոպացի գործընկերների հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը. հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԵՄ-ն անհատական պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի իշխանությունների առանձին անդամների նկատմամբ: Հունվարի 23-ին երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: ԱՄՆ-ը…