ԵՄ
Ոչ ոք չի կարող ասել՝ երբ կունենանք ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ․ Եղոյան
Հայաստանի հետ եվրոպական երկրների վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով, և մասնավորապես՝ պայմանավորված մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններով։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Պատգամավորը հրաժարվեց հստակ պատասխանել հարցին, թե ե՞րբ կլինի այդպիսի ռեժիմ։ «Հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ…
Գերագույն ռադան Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը
Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկությամբ վերջնականապես հաստատել է փոփոխությունները երկրի Սահմանադրության մեջ, որոնցով ամրագրվում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը. այս որոշումը փետրվարի 7-ի նիստում պաշտպանել է 334 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում։ Օրենքում նաև առաջարկվում է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր էր տալիս Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի…
Մեյը պատրաստվում Է հետաձգել կրկնական քվեարկությունը Brexit-ի շուրջ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում Է խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ կրկնական քվեարկությունը հետաձգել փետրվարի վերջ, ինչն անխուսափելիորեն կբերի Եվրոպական միության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հովածի գործողության երկարաձգման, որը սահմանում Է Եվրամիությունից թագավորության դուրս գալու կանոնակարգն ու ժամկետները: Այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը: Հրատարակության տվյալներով՝ գլխավոր կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Ջուլիան…
Մեյն ուղևորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին ուղեւորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ եւ այդ կերպ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հանել այն փակուղուց, որում այն հայտնվել է «ապահարզանի» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ։ Մեյի այցը առաջինը կդառնա հունվարի 29-ից հետո, երբ բրիտանական խորհրդարանը Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարից պահանջեց վերսկսել բանավեճերը Եվրամիության հետ…
Հայաստանը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ
Կառավարությունն, ըստ ներկայացրած ծրագրի, ակտիվորեն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ: Կառավարությունն աշխատելու է նաև ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և…
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է…
Մեյը կշարունակի պայքարը Brexit-ի գործընթացի իրականացման համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վերադառնալ Բրյուսել ու փորձ կատարել նորից քննարկելու Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի նախապայմանները: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը: «Երբ վերադառնամ Բրյուսել, ես շարունակելու եմ իմ պայքարը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի համար: Ես զինված կլինեմ նոր մանդատով, նոր ծրագրերով ու օպտիմալ որոշումներ կայացնելու մեծ վճռականությամբ՝…
Հայաստան-ԵՄ կրթական նոր երկխոսության ընթացքում քննարկվել է ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն կարևոր…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Փոխվարչապետը ՀՀ բարեփոխումների օրակարգում որպես գերակա ուղղություններ առանձնացրել է ենթակառուցվածքները,…
Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ ունեցանք կարևոր քննարկումներ. Զոհրաբ Մնացականյան
Հետաքրքիր և կարևոր քննարկումներ ունեցանք Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Նա արդեն առիթ ունեցավ հանդիպելու նախագահին ու վարչապետին: Շատ գործնական հանդիպում ունեցանք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ, բոլոր օրակարգային հարցերում: Եվս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ տալիս ենք ԵՄ հետ մեր հարաբերություններին»,…
ԵՄ-ը քննարկում է տիեզերական ուժեր ստեղծելու հարցը
ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով գլխավոր հանձնակատար Էլժբետա Բենկովսկան հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է քննարկի սեփական տիեզերական ուժերի ստեղծման հարցը: Այս մասին հայտնել Բրյուսսելի EUObserver. հրատարակչությունը: Բենկովսկայի խոսքերով՝ հիմա մի քանի պետություններ քննարկում են տիեզերական ուժերի ստեղծման հարցը, հետևաբար կարելի է այն դարձնել նաև ընդհանուր քննարկման առարկա։ «Մենք պետք է հարցը քննարկենք միջնաժամկետ…
Արարատ Միրզոոյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկու հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է…
Brexit-ի հետ կապված Անգելա Մերկելի հայտարարությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կանցլերն այդ մասին նշել է իր ելույթում՝ Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ: «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման…
ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում…














