էդուարդ Շարմազանով
«Պատիվ ունեմ»-ից Շարմազանովի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսով է հանդես գալիս։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի Facebook-ի էջից։ Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Արթուր Վանեցյանը։
Շարմազանովին ոստիկանները թույլ չտվեցին մտնել ՀՀԿ գրասենյակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էդուարդ Շարմազանովին ոստիկանները թույլ չեն տվել մտնել Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակ։ Շարմազանովը հանդիպելով ոստիկանական պատնեշին հայտնում է, որ ինքը գրանցված աշխատող է ու գնում է աշխատանքի, ինչին ի պատասխան ոստիկանությունից նրան ասում են, որ տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել է․ նա ԱԱԾ-ում կպահվի 72 ժամ
ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին, նա կալանավորվել է 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։ Hraparak.am-ին այս մասին հայտնել է նրա օգնական Գեղամ Պետրոսյանը, ով մանրամասնել է, որ մեկ ժամ առաջ էր Շարմազանովը հրավիրվել ԱԱԾ։ ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ։ Նշենք, Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցություների հրավիրած…
Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook-ի իր էջում գրել է. «Նիկոլի միֆերը ջարդվում են. Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը: • Բյուջեն այդպես էլ 800 միլիոն դոլարով չավելացավ, ինչպես ինքն էր խոստանում: • Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում, քանի որ այն պարզապես սուտ էր: • Ներդրումային բում այդպես էլ չեղավ:…
Նորքի զինված խումբը գլխավորող Արթուր Վարդանյանը դատի է տվել Շարմազանովին
Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին: Նա պահանջում է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը: Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Հայցի հիմքը Վարդանյանի ազատ արձակվելուց հետո Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումն է…
Ես եկել եմ աջակցեմ Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին. Շարմազանով
Այսօր Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին որոշման հրապարակումը։ Այդ առիթով դատարանի շենքի դիմաց է հավաքվել ցուցարարների երկու խումբ։ Մի մասը պնդում է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, մյուսը պնդում է, որ պետք է ազատվի։ Քոչարյանի ազատմանը կողմ ցուցարարների թվում է նաև…
«Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով»,- Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցությունը սկսում է քաղաքական պայքարի երկրորդ փուլը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է Aysor.am-ը: Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ ճիշտ որոշում էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ «Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով։ Չգիտակցվեց, չընկալվեց, չկարողացանք ճիշտ ներկայացնել,…
«Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ», – Էդուարդ Շարմազանով
««Իմ քայլը» դաշինքը արդյունքներ գրանցեց տոտալ ճնշումների, վարչական ռեսուրսի, ատելության, սպառնալիքի, համայնքապետերին վզից բռնելու, ասֆալտին փռելու, վախի մթնոլորտի, հակաքարոզչության և ուժայինների միջամտության պայմաններում»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, փոխանցում է lurer.com-ը։ Այս ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը։ Անդրադառնալով Հանրապետական…
Քարոզչության մշտադիտարկման արդյունքներ (armVote)
Մշտադիտարկման ենթարկված հինգ առցանց լրատվամիջոցներում` «Առավոտ», «Հայկական ժամանակ», 1in.am, tert.am, news.am, նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժը «Իմ քայլն» է (59%), նրան հաջորդում են ՀՀԿ-ն (19%) եւ ԲՀԿ-ն (6%): Այս մասին տեղեկացնում է armVote (Telegram)-ը Մյուս քաղաքական ուժերի բաժինն ընդհանուրի մեջ ցածր է 5 տոկոսից:Քարոզչության շրջանակում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) նույնպես…
«Մատը մատին չի տվել Արցախի համար, բոլորին քննադատում ա», – Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան լայվի ընթացքում քննադատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Ի տարբերություն մեզ, որ ժողովրդին ենք ներկայացնում մեր մտահոգություններն ու ծրագրերը, իշխանությունը գնում է ոչ թե ծրագրեր ներկայացնելու, այլ՝ ասֆալտին փռելու, վզներից բռնելու և մարդկանց ահաբեկելու ճանապարհով: Օր օրի և ես եմ ավելի մտահոգվում, և իմ ընտրողներն են ավելի մտահոգվում, և մտահոգ քաղաքացիների…
Կոչ եմ անում լոռեցիներին քվեարկել ոչ թե իմ, այլ՝ Էդուարդ Շարմազանովի օգտին. Արփինե Հովհաննիսյան
Հանրապետական կուսակցության համամացնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը, որը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաև թիվ 9 ընտրատարածքում՝ Լոռու մարզում, կոչ է արել իրեն ընտրողներին, ընտրել իր գործընկերոջը՝ Էդուարդ Շարմազանովին։ «Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միևնույն ժամանակ, ՀՀԿ…
Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր
Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նման դիտարկում արեց ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ…
ՀՀԿ-ն չի կատարել անհրաժեշտ հետևություն
Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարել է իր նախընտրական կարգախոսի մասին՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»: ՀՀԿ-ն թերևս մոռացել է ավելացնել, թե ինչի համար կամ ինչի մասին մտահոգության վերաբերյալ է կարգախոսը: Որովհետև, ի վերջո, կա շատ պարզ իրավիճակ և իրողություն՝ այդ կուսակցության քսան տարիների կառավարումը, քայլ առ քայլ բացարձակացած իշխանությամբ: Եվ այդ քսան տարիների կառավարման ընթացքում ՀՀԿ-ն…
Ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը
Armtimes.com-ի փոխանցմամբ ՀՀ ազգային ժողովը 66 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց 2019-ի պետբյուջեի նախագիծը: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին, որի դեմ են քվեարկելու: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ քվեարկելու մասին, ինքը դեմ է քվեարկելու:…














