ըմբշամարտ
Ռ-Թրութը հեռանում է WWE-ից 17 տարվա կարիերայից հետո
Ռ-Թրութը, WWE-ի վառ կերպարներից մեկը, ավարտում է իր 17-ամյա կարիերան՝ հուզելով երկրպագուներին ու գործընկերներին։ Ի՞նչ է սպասվում հետո։
Արթուր Ալեքսանյանը թագադրվեց Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը լեգենդար հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է 2024 թվականի Եվրոպայի լավագույնը, իսկ Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ։
Հայաստանը հաստատեց ըմբշամարտի հավաքականը՝ 2025թ. Եվրոպայի առաջնության համար
Հայաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիաները հայտարարել են Բրատիսլավայում կայանալիք 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը ազատ և հունահռոմեական ոճերում մասնակցող մարզիկների կազմերը։
Լեւիկ Միքայելյանը Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին Տիրանայում
Լեւիկ Միքայելյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցի ըմբիշին։
XFC-ն ուղևորվում է ըմբշամարտի Մեքքա Այովա՝ XFC 52: THE AWAKENING-ի համար
Xtreme Fighting Championships-ը (XFC) հայտարարել է XFC 52: THE AWAKENING-ի մասին, որը նախատեսված է 2025 թվականի մարտի 28-ին Xtream Arena-ում՝ Այովայի համալսարանում: Սա XFC-ի առաջին վերադարձն է Այովա 2021 թվականից ի վեր: Միջոցառումը կազմակերպվում է UFC-ի վետերան Ջերեմի Սթիվենսի հետ համագործակցությամբ, ով Այովայի բնակիչ է: Տոմսերը այժմ հասանելի են՝ սկսած 20 դոլարից, VIP սեղանները՝ 2000…
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչի զույգերը հայտնի են
Երևանում մոտենում է ավարտին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, և արդեն հայտնի են եզրափակիչի զույգերը բոլոր քաշային կարգերում։ Ահա նրանք՝ 55 կգ՝ Նորայր Հախոյան – Տիգրան Մինասյան 60 կգ՝ Կարապետ Մանվելյան – Սուրեն Աղաջանյան 63 կգ՝ Գևորգ Ղարիբյան – Հրաչյա Պողոսյան 67 կգ՝ Սլավիկ Գալստյան – Սահակ Հովհաննիսյան 72 կգ՝ Հայկ Մելիքյան – Շանթ Խաչատրյան…
Հայաստանի հավաքականը 14 մեդալով ավարտեց զինվորականների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը
Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ զինվորականների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում՝ նվաճելով ընդհանուր 14 մեդալ։ Առաջնությունն անցկացվեց Երևանում՝ նոյեմբերի 20-ից 22-ը։ Ոսկե մեդալակիրներ` Գասպար Տերտերյան (67 կգ) Սուրեն Աղաջանյան (60 կգ) Անդրանիկ Ավետիսյան (65 կգ) Արծաթե մեդալակիրներ` Էլեն Բաբաջանյան (53 կգ) Տիգրան Մինասյան (55 կգ) Սարգիս Բեգոյան (61 կգ) Բրոնզե մեդալակիրներ` Աշոտ Խաչատրյան (77 կգ) Շանթ Խաչատրյան…
Ըմբիշների ցանկը. Ո՞վ է ուժեղագույններին մրցաշարից դուրս թողելու պատասխանատուն
Այսօր Երևանում մեկնարկում է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ Մասնակիցների ցանկը Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում են. Տիգրան Մինասյան (55 կգ) Սուրեն Աղաջանյան (60 կգ) Հրաչյա Պողոսյան (63 կգ) Գասպար Տերտերյան (67 կգ) Շանթ Խաչատրյան (72 կգ) Աշոտ Խաչատրյան (77 կգ) Սամվել Գրիգորյան (82 կգ) Կարեն Խաչատրյան (87 կգ) Դավիթ Օվասափյան (130 կգ) Ազատ ոճում. Արման…
Արսեն Հարությունյանը` ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Ազատ ոճային ըմբիշ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։
Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի քառակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթանակ տարավ բուլղարացի մրցակցի հանդեպ՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն: Արթուրը երկու գլորումով վաստակեց 5 միավոր: Այնուհետև մրցակցին հաջողվեց ընդամենը 1 միավոր վաստակել: Ալեքսանյանը լավ հարձակման և պաշտպանության շնորհիվ դարձավ 97 կիլոգրամ քաշային կարգի աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ մրցաշարն անցնում էր Սերբիայի մայրաքաղք Բելգրադում:
Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով․ Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին
Նախօրեին ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է իր հաղթանակին։ Նա նշել է, որ դժվարին ճանապարհ է անցել ոսկին նվաճելու համար ու սա հաղթանակ էր, որին երկար է սպասել։ Ամոյանի խոսքով՝ տիտղոսն ինքը նվաճել է հավաքականի մարզիչների, իր անձնական մարզիչների, հորեղբայրներից ու իր հետ մարզվող իր ընկերների շնորհիվ։ Մարզիկն առանձնահատուկ շնորհակալություն…
ԵԱ․ Հայ ըմբիշ Հրաչյա Պողոսյանը փայլուն մեկնարկեց․ նա կիսաեզրափակչում է
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հաղթանակով են մեկնարկել Դավիթ Օվասափյանն ու Մալխաս Ամոյանը։ Ու քիչ առաջ ևս մեկ ուրախալի լուր հայտնի դարձավ․ տպավորիչ հաղթանակով սկսեց նաև 63 կիլոգրամ քաշային Հրաչյա Պողոսյանը, ով 9-0 հաշվով ջախջախեց լատվիացի Ալեքսանդրաս Յուրկանսին։ Քանի…
ԵԱ․ հայ 2 ըմբիշներ մեկնարկեցին հաջող․ Ամոյանը հաղթեց 2 րոպեում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արդեն ավարտվել է ազատոճայինների պայքարը ու մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մենք այս ձևում ունենք 7 ներկայացուցիչ, որոնցից 4-ը մեկնարկում են այսօր։ Նրանցից 2-ը արդեն մեկնարկել են ու տարել են հաղթանակները։ Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում 3-1 հաղթեց լեհ Ռաֆալ Կրաևսկիին։ Առավել տպավորիչ էր Մալխաս Ամոյանի հաղթանակը․ նա…













