ընդդիմադիր
Գեղամ Մանուկյանը հայտարարությունները պարզունակ ստեր են․ ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նախօրեին լրատվամիջոցներով Երևանի Ազատության հրապարակում կայացած հավաքի հեռարձակման ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից Գեղամ Մանուկյանը հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել էր, թե քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամին կանչել են ՀՔԾ, և իբրև այնտեղ քննիչները նրանց ասել են. «Բան էլ չունենք ձեզ հարցնելու, մի…
Թուրքիայի իշխանությունները հանցանք են գործում՝ կատարելով պատերազմի քարոզչություն. Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի բացահայտ աջակցությանն ու Հայաստանի նկատմամբ թշնական հայտարարություններին։ Կարո Փայլանը նշել է, որ թեև Թուրքիան ստորագրել է ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ կետը, որով արգելված է պատերազմի որևէ քարոզչություն, Թուրքիայի իշխանությունները հանցանք են գործում՝ կատարելով պատերազմի…
Տիխանովսկայան պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՄ-ի հետ
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ Բրյուսելում պայմանավորվել է «հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններից հետո» ԵՄ-ի կողմից Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու շուրջ: Հայտնի է, որ երկուշաբթի օրը Տիխանովսկայան գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ երկրների արտգործնախարարների և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն ընդդիմադիր գործիչների մասին. Ռուբեն Ռուբինյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ասաց` չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն ընդդիմադիր գործիչների մասին, տարբեր քրգործեր կան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Ռուբեն Ռուբնյանը հայտնեց, որ հանրային մեծ դժգոհություն չկա ներկայիս իշխանության աշխատաոճի նկատմամբ: Հարցին, թե արդյոք Ռուբինյանը բացառում…
Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ-ի Ռատգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Էրոֆեևը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Ռուսաստանով զբաղվող ճանաչված համալսարանների մի շարք դասախոսներ նրան առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի», – գրել է Էրոֆեևը: Նա հավելել է, որ այս գաղափարին աջակցող գիտնականների մեջ կան այնպիսիք, որոնք նախկինում…
Կարոտում եմ ձեզ. Նավալնին հոսպիտալացումից հետո առաջին հրապարակումն է արել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Բեռլինի Charite կլինիկայում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին Instagram-ում լուսանկար է հրապարակել և գրառում է կատարել: «Ողջույն, Նավալնին է: Կարոտում եմ ձեզ: Դեռևս ոչինչ չեմ կարողանում անել ինքս, բայց երեկ ամբողջ օրն ինքս եմ շնչել: Լրիվ ինքնուրույն: Ոչ մի կողմնակի օգնություն…Շատ հավանեցի: Զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց է: Խորհուրդ եմ տալիս»,- ասվում էգրառման…
Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մտադրության մասին
Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնալով լավանում է ու նա արդեն կարողանում է ելնել մահճակալից։ Տեղեկություններ են ստացվել, որ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան ու շարունակել իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նշվում է, որ տեղեկությունը հաղորդվել է Գերմանիայից։ Ըստ աղբյուրի՝ Նավալնին չի պատրաստվում մնալ…
Տիխանովսկայան կոչով դիմել է ռուսաստանցիներին
Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել հայտարարությամբ: Գործիչը դիմել է ռուսաստանցիներին: Նա շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի բլոգերներին և լրագրողներին: «Մենք՝ բելառուսներս, անչափ երախտապարտ ենք այն ռուսաստանցիներին, որոնք արդեն աջակցում են բելառուս ժողովրդի ազատության համար պայքարին։ Մենք չեն մոռանա համերաշխության ոչ մի ժեստ կամ ակցիա։ Շնորհակալություն ձեզ։ Ռուսաստանցի անկախ լրագրողներ և բլոգերներ, առանձին շնորհակալություն…
Մինսկում առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային
Meduza լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի դիմաց առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Ականատեսները պնդում են, որ քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ Կոլեսնիկովային նստեցրել են միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ, որից հետո նրա հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Ականատեսներից մեկը նշել է, որ Կոլեսնիկովայի հեռախոսն ընկել է, նրան առևանգողներից մեկը վերցրել է այն,…
Բելառուսում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 90 մարդ ձերբակալվել է
Սեպտեմբերի 5-ին Բելառուսի 18 բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնց մասնակցել է 4000 մարդ: Հայտնի է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից 91-ը ձերբակալվել են, որոնցից 34-ին դեռևս ազատ չեն արձակել: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով…
ԵՄ ԱԳՆ-ը ղեկավարները կքննարկեն Նավալնու վիճակի հետ կապված իրադրությունը
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես է եկել հայտարարությամբ: Մասը հայտնել է, որ Ռուսաստանը պետք է օգնություն ցույց տա քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հետաքննության գործում, որը բուժվում է բեռլինյան կլինիկայում: «Մենք՝ ԵՄ ԱԳՆ ղեկավարներս, դա կքննարկենք այսօր, որովհետև Մոսկվայի համար ավելի հեշտ կլիներ միանալ հետաքննությանը, այլապես հարցը բաց է մնում, իսկ հետո ԵՄ-ն…
Նավալնիի վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունները նույնն են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է: Նա նշել է, որ Նավալնու մոտ ցածր խոլինէսթերազի փաստը ռուս բժիշկները հաստատել էին Օմսկի հիվանդանոցում հենց առաջին ժամերին, և ատրոպինը, որի մասին այժմ խոսում են և որը կիրառում են գերմանացի մասնագետները, սկսել…
Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Գերմանիայում
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող գերմանական օդանավը վայրէջք կատարեց։ Այս մասին հայտնել է Նավալնիի խոսնակը։ Նա նշել է, որ քաղաքական գործչի կյանքի ու առողջության համար պայքարը նոր է սկսվում ու դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Հիշեցնենք, որ Նավալնին օրեր առաջ ուշագնաց վիճակում տեղափոխվեց Օմսկի հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ նա կոմայի մեջ է։ Կարիք…
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնում է, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: Նա գիտակցությունը կորցրել է դեռևս ինքնաթիռում: Յարմիշը հայտնել է, որ Նավալնին ինքնաթիռի մեջ հայտնել է, որ իրեն վատ է զգում և անձեռոցիկ է խնդրել, քանի որ ամբողջությամբ քրտնած է եել: Այս մասին տեղեկանուն ենք «Էխո…
Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը ինքնաթիռի մեջ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը գրառում է կատարել Twitter-ում և հայտնել է, որ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Հայտնի է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ «Այսօր առավոտյան Նավալնին Մոսկվա էր վերադառնում Տոմսկից։ Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։…













