ժողովրդավարություն
Սվետլանա Տիխանովսկայան կայցելի Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին Twitter-ի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ընդդիմությունից նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընդունել է Եվրախորհրդարան այցելելու իր հրավերը: «Այսօր ես Սվետլանա Տիխանովսկայայի հետ խոսեցի Բելառուսում խորը անհանգստություն առաջացնող իրավիճակի մասին: Նա ընդունեց Եվրախորհրդարան այցելելու մեր հրավերը: Խորհրդարանն աջակցում է Բելաուսիի ժողովրդին՝ հանուն ժողովրդավարության, իրենց երկրի ապագայի ազատ ընտրության պայքարում»,-…
Այսօր դեմոկրատիայի միջազգային օրն է
Սեպտեմբերի 16-ին նշվում է Դեմոկրատիայի միջազգային օրը: Ամսաթիվը պայմանավորված է 2008 թվականին կայացած դեմոկրատիայի մասին կոնֆերանսի 20-րդ տարով: Դեմոկրատիա բառը հին հունական բառերից է կազմված, որոնցից մեկը նշանակում է «ժողովուրդ», մյուսը` «իշխանություն»: Բառացիորեն թարգմանվում է որպես «ժողովրդի իշխանություն»:
Բելառուսում ժողովրդավարությունը բառացիորեն ոտնահարվել է. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Բելառուսի իրավիճակին: Մերկելը հայտարարել է, որ Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է: «Մենք ամբողջ աշխարհում տեսնում ենք, թե ինչպես նույնիսկ ավտորիտար համակարգերը կարող են տնտեսապես հաջողված լինել և մեզ մարտահրավեր նետել՝ ի վնաս հիմնական իրավունքների: Բելառուսում ժողովրդավարությանը նվիրվածությունը բառացիորեն ոտնահարվել է: Մենք հոգեպես խաղաղ ցուցարարների հետ ենք: Հիացմունքի է…
Ադրբեջանցի պատգամավորը մեղադրում էր մեզ, թե մենք հետապնդում ենք Ծառուկյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեսանյութ է հրապարել Facebook-ում և գրառում է կատարել: Կոնջորյանը հայտնում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի վեհաժողովի առցանց քննարկման ժամանակ ադրբեջանցի պատգամավորը մեղադրել է իրենց` Գագիկ Ծառուկյանին հետապնդելու և ժողովրդավար չլինելու համար: «Իմ պատասխանը ադրբեջանցի պատգամավորին, երբ նա այսօր մեղադրում էր մեզ, թե մենք հետապնդում ենք Գագիկ Ծառուկյանին և ժողովրդավար չենք.…
ԱՄՆ-ից Վրաստանին հատկացվելիք օգնության 15%-ը հնարավոր է կասեցվի
Վրացական netgazeti.ge կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ից Վրաստանին հատկացվելիք օգնության 15%-ը հնարավոր է կասեցվի: Հայտնի է, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ներկայացրել է պետական և արտասահմանյան ֆինանասավորումների վերաբերյալ օրինագիծը, որը վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի բյուջեին, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID),դրա հետ կապված միջազգային ծրագրերին և միջոցառումներին 2021 ֆինանսական տարուն: Այս օրինագծով մերժվում է Դոնալդ…
Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ. Մնացականյանի խոսքը՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրապարակված տեքստում նշվում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ «Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր…
Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային առաքելության ընթացքում ՀՀ-ում…
Հայաստանի կառավարությունը վճռական է. ԱԳ նախարարի ուղերձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը է հղել Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովին: «Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը:…
Մենք պետք է անենք ամեն ինչ, որ Արցախը կայանա որպես հզոր պետություն. Նախագահ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ասել է` մենք պետք անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև՝ ժողովրդագրության իմաստով: Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի…
Բոլորը հավասար են օրենքի առաջ. Վարչապետը ԲՀԿ ղեկավարի վերաբերյալ գրառում է կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: Վարչապետը անդրադարձել է ԲՀԿ ղեկավարի կողմից կատարված կոռուպցիոն դեպքերին: «Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի: Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ»,-ասվում…
Ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը․ Մարուքյան
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի հիմնական դերակատարները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էին, Մարուքյանը հանդես եկավ կարճ ելույթով, որից հետո նա ու խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։ «Միջադեպից անցել է արդեն 3 ժամ և ավելի, սակայն մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական,…
Սասնա Ծռեր համահայկական շարժումը կոչ է անում համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման
Սասնա Ծռեր համահայկական շարժումը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծվում է՝ ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման։ «ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում…
Ադրբեջանում ժողովրդավարական գործունեությամբ իշխանություն չի փոխվել. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է, այն հարցին որտեղ ասվում է, որ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները առաջ են բերել Ադրբեջանի բացասական անձագանքը և ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արձագանքը: ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ արդեն իսկ մի քանի հայտարարություններով արտահայտել է: Այս առումով կուզենայի…
2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է․ Արայիկ Հարությունյան
«Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով ոչ պաշտոնական տվյալներով ստացել է ընտրողների 87%-ի ձայները Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: «Սիրելի՛ հայրենակիցներ 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին…
Պետք է մտածել էլեկտրոնային ժողովրդավարության մեխանիզմների ներդրման մասին․ Սաքունց
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է․ «Օր առաջ պետք է մտածել էլեկտրոնային ժողովրդավարության մեխանիզմների մշակման և ներդրման մասին։ Կորոնավիրուսի կանխարգելման հիմնական միջոցը` մեկուսացումն ու ինքնամեկուսացումն է թելադրում այդ մասին մտածել»։ https://www.facebook.com/asakunts/posts/2333950510238065















