Մենք պետք է անենք ամեն ինչ, որ Արցախը կայանա որպես հզոր պետություն. Նախագահ

Ամենադիտվածներ

,
Նախագահ Սարգսյանը տեսակապով զրուցել է Գերմանիայի դեսպանի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ասել է` մենք պետք անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև՝ ժողովրդագրության իմաստով:

Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։ Այդ ուղղությամբ պետք է կատարվեն գործնական քայլեր:

«Արցախն ունի բոլոր հնարավորություններն՝ ակտիվորեն զբաղվելու պարենի արտադրությամբ։ Եթե այսօր ունենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ, որոնք ցավագին են, մարդկային կյանքեր են խլում, վաղն ունենալու ենք տնտեսական խնդիրներ։ Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր։ Աշխարհում պարենի անվտանգության իմաստով ինքնաբավ պետություններ համարյա չկան»,-ասել է նա։

Ընդգծելով տնտեսության, ժողովրդագրության և պարենի անվտանգության ոլորտների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանը խոսել է այդ ուղղություններով ազգային, պետական ծրագիր ունենալու մասին։ «Սա չի վերաբերում միայն Արցախին։ Մեր ուշադրությունը պետք է Հայաստանի ամբողջ տարածքին լինի»,-ընդգծել է նախագահը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();