իլհամ ալիև
Ադրբեջանի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ սահմանային լարվածության ֆոնին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահը հանդես է եկել ելույթով: Այնուհետև նիստը շարունակվել է փակ ռեժիմով: Հիշեցնենք, որ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է: Այս մասին գրում է minval.az-ը:
Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթաց չկա. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ: Նախագահը նշել է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթաց փաստացի չկա, իսկ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև տեղի ունեցող տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն։ «Պաշտոնական Բաքուն չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը արցախյան հակամարտության հարցում: Այսօր փաստացի բանակցային գործընթաց տեղի չի ունենում: Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների…
Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են․ Մանե Գևորգյան
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է՝ այո, Իլհամ Ալիևի լեզուն երկարել է, որովհետև ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: ԵՎ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան…
Կոչ եմ անում Ալիևին համաձայնել իմ բանաձևի հետ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում կոչով հանդես եկավ։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ արեց հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձևի հետ։ «Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար» ,…
Համոզված եմ՝ հեռու չէ օրը, երբ Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին: Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների…
Ուժի ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք․ Արցախի նախագահ
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հանդես եկավ ուղիղ եթերով, որի ընթացքում խոսեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին ու հակադարձեց դրանց։ «Նա հայտարարել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները…
Պուտինը շնորհավորել է Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՎ վստահություն է հայտնել երկու երկրների միջև կառուցողական համագործակցության զարգացմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանն արժանի հեղինակություն է վայելում միջազգային հարթակում, կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի ներկայիս հարցերի լուծման գործում»,-ասված է շնորհավորական…
Իլհամ Ալիևը չի բացառել արտակարգ դրության հաստատումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել երկրում արտակարգ դրության հաստատումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Առայժմ հայտնի չէ, թե ինչի կհանգեցնի հիվանդությունը, հետևաբար, այս հիվանդության ժամանակ կկիրառվեն ամբողջովին նոր կանոններ: Թող բոլորն իմանան, բացառված չէ, որ ինչ-որ պահի կարող է հայտարարվել արտակարգ դրություն»,- ասել է Ալիևը Նովրուզի առթիվ կատարած ելույթում: Երկրի ղեկավարը…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի ելույթին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անդրադարձը Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթի վերաբերյալ` «Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել…
Ալիևի ասածը պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջւմ գրել է․ «Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի: Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած…
Ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին․ Թևան Պողոսյան
ՀՀ նախագաի խորհրդական Թևան Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ինչ կուզենայի լսել Մյունխենից՝ ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։ «Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընգրկմամբ ներկայացված լինելու և դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։ Տեսնել Արցախյան ժողովրդավարությունն ու մտովի…
Արևմուտքը լուծում է պահանջում, հարգելիներս․ Նարեկ Այվազյան
Փաշինյանի ու Ալիևի Մյունխենյան դեբատը, ըստ իս, բացեց երկու կողմերի բանակցողների փաստարկները, նպատակներն ու կարողությունները: Եվ այո, դա հենց այն եմ համարում, ինչ ու ինչպես խոսում են և խոսել են փակ քննարկումներում: Դա չի ուժեղացնում հայկական կողմի նախկին բանակցողների դիրքերը, ոչ էլ ցածրացնում է: Մերոնք «իրար միս» ուտելու համար միատարր են, բայց նույն քաղաքականությունն են…
Արցախի հարցի լուծումը նման ֆորմատներով դեբատներից դուրս է. Գագիկ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ոչ մեկը չի մոռացել այս կադրերը, և հերիք է ձեզ նույնականացնեք հաղթանակած պատերազմի ու առահասարակ պետության հետ:Դուք գող ու ստախոս սուբյեկտներ էիք, որին ժողովուրդը դուրս շպրտեց իր կյանքից: Նիկոլի մասին. Այո’, Նիկոլը ունի փորձառության պակաս, դիվանագիտական խոսքի աղքատիկություն, բայց ընդհանուր առմամբ ոչ մի սարսափելի բացթողում չունեցավ, և համոզված…
Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ դիսկուրսն ի սկզբանե տապալվեց․ Կարպիս Փաշոյան
Կարպիս Փաշոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատի հետ կապված խնդիրները չափազանց շատ են։ Ընդհանրապես հենց ֆորմատն էլ ինքնին խնդրահարույց էր, բայց անկախ ամեն ինչից և հանուն արդարության պետք է փաստենք, որ Հայաստանի վարչապետը կարողացավ տեղ հասցնել բոլոր այն ազդակները, որոնք խմորվում են մեր ինտելեկտուալ շրջանակներում։ Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Փաշինյանը…
ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում։ Մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։














