խորհրդարանական ընտրություններ

  • Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ

    Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային…

  • Տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ

    Տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ

    Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում…

  • Կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով. Սարգսյան

    Կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով. Սարգսյան

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը: «Արձագանքելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հրապարակումն արել է առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը…

  • Հյուսիսային Մակեդոնիան առաջին անգամ պատրաստվում է ընտրություններին անվանափոխումից հետո

    Հյուսիսային Մակեդոնիան առաջին անգամ պատրաստվում է ընտրություններին անվանափոխումից հետո

    Չորեքշաբթի օրը Հյուսիսային Մակեդոնիայում, որի անվանափոխությունը տեղի է ունեցել անցած տարի, տեղի կունենան առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրությունները կանցկացվեն երկու մեծ կոալիցիաների միջև՝ Սոցիալ Դեմոկրատների կոալիցիայի Մոզեմի, «Մենք կարող ենք» և Պահպանողական Օբնովայի, «Վերականգնում»։ Նրանք երկուսն էլ հետապնդում են նույն նպատակը՝ անդամակցություն Եվրամիությանը։

  • Կա մոբիլիզացիա աշնանը խորհրդարանական ընտրություններ անելու համար․ Գախարիա

    Կա մոբիլիզացիա աշնանը խորհրդարանական ընտրություններ անելու համար․ Գախարիա

    Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պնդել է, որ Վրաստանում կա մոբիլիզացիա կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու, տնտեսությունը վերականգնելու և աշնանը կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ պայմաններում անցկացնելու համար։ Գախարիայի խոսքով՝ Վրաստանի ընդդիմությունը փորձում է երկրում տիրող կրիտիկական իրավիճակն օգտագործել իրենց նեղ քաղաքական և անձնական շահերի համար։ Նա նաև խոսել է նախկին քաղաքապետ Գիգի…

  •  Վրաստանը ջանում է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ վարչապետ

     Վրաստանը ջանում է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ վարչապետ

    Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի պահպանվող սպառնալիքին և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա: «Այսօր մենք ամբողջությամբ մոբիլիզացված ենք՝ հաղթելու Covid-19-ը, վերականգնելու տնտեսությունը և առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար»,- ճեպազրույցի ընթացքում նշել է Գախարիան։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը, իր հերթին, փորձում է…

  • Իսրայելում դարձյալ խորհրդարանական ընտրություններ են

    Իսրայելում դարձյալ խորհրդարանական ընտրություններ են

    Այսօր՝ մարտի 2-ին, Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հաղորդում է Guardian-ը: Վերջին տասնմեկ ամսում սրանք երկրում անցկացվող երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախկին ընտրություններից հետո չի հաջողվել իշխանական կոալիցիա կազմել: Նշվում է, որ ընտրելու իրավունք ունի մոտ յոթ միլիոն քաղաքացի: Ընտրություններին մասնակցում է մոտ երեք տասնյակ քաղաքական կուսակցություն…

  • Իրանում խորհրդարանական ընտրություններ են

    Իրանում խորհրդարանական ընտրություններ են

    Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասեր են բացվել ամբողջ երկրի տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի Ներքին գործերի նախարարությանը: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով՝ 08:30-ին): Ընտրություններն անցկացվում են ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների ժամանակահատվածում և կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը. ռեֆորմիստնե՞րը, որոնք նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցներն են և…

  • Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ․ ԱԳՆ խոսնակ

    Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ․ ԱԳՆ խոսնակ

    Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանում օրերս կայացած խորհրդարանական ընտրություններին: Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից,…

  • Ամփոփվել են Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

    Ամփոփվել են Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

    Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մեզահիր Փեհանովը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին գրում է Azadliq.org-ը: Ըստ նախնական տվյալների՝ 118 ընտրատեղամասերի 4823 ընտրատարածքներում 124 հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: Դրանք են թիվ 17, 35, 42, 44, 77, 123,…

  • Ադրբեջանում ընտրություններին ընդառաջ լռության օր է

    Ադրբեջանում ընտրություններին ընդառաջ լռության օր է

    Այսօր առավոտյան ժամը 08:00-ին Ադրբեջանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ըստ Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի 72.3, 74.1.2, 74.1.4, 75.2 հովածների՝ գրանցված թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական կուսակցությունների դաշինքների, լիազորված ներկայացուցիչների և վստահված անձանց կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավը պետք է դադարեցվի քվեարկության սկսվելուց 24 ժամ առաջ: Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կմեկնարկեն փետրվարի 9-ին՝ ժամը 08:00-ին: Գրանցված թեկնածուների, քաղաքական…

  • Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի առաջիկա ընտրությունները

    Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի առաջիկա ընտրությունները

    Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ընտրությունները նշանակված դն այս տարվա փետրվարի 9-ին։ «Այսպիսով, Եվրախորհրդարանի կամ նրա կառույցների անդամներից ոչ մեկը լիազորված չէ Եվրախորհրդարանի անունից դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը: Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կկատարի անձամբ իր կողմից,…

  • Լավ կլիներ՝ այսօր գոնե Շմայսը ԱԺ-ում լիներ, խորհրդարան կդառնար․ Գալուստ Սահակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Լավ կլիներ՝ այսօր գոնե Շմայսը ԱԺ-ում լիներ, խորհրդարան կդառնար․ Գալուստ Սահակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն և այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։ Այս մասին նա նշել է A1plus.am-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ խորհրդարանի կազմը և իշխանության մեջ գտնվող այլ պաշտոնյաներ փորձառու չեն։ «Ամոթ է, մեր երկիրը չպետք է այսպիսի Ազգային ժողով…

  • Բորիս Ջոնսոնն արդեն հաղթանակ է տոնում Բրիտանիայի խորհրդարանի ընտրություններում

    Բորիս Ջոնսոնն արդեն հաղթանակ է տոնում Բրիտանիայի խորհրդարանի ընտրություններում

    Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների հաշվման ընթացքում: Նախնական արդյունքներով՝ պահպանողականները վստահորեն առաջ են մրցակցից։ «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործելու բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխելու այս երկիրը, և դա…