Կարեն Խաչանով
Մասթերս-1000. Խաչանովը ուժեղ գտնվեց Վավրինկայից
Ռուսաստանի առաջին ռակետ հայազգի Կարեն Խաչանովը «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:4, 6:7 (3:7), 6:2 հաշվով հաղթել է շվեյցարացի Ստեն Վավրինկային։ Մրցապայքարը տևել է 2 ժամ 13 րոպե։ Մրցաշարի 1/4-րդ եզրափակչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի աշխարհի 21-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։ Հավելենք, որ ATP-ի կողմից հրապարակված համաշխարհային դասակարգման աղյուսակում ռուսաստանաբնակ թենիսիստը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հայազգի թենիսիստը դուրս մնաց մրցաշարից
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հալլեի մրցաշարից: Նշենք, որ մարզիկը ներկայացնում էր Ռուսաստանի Դաշնությունը։ Քառորդ եզրափակիչ փուլում մրցաշարի երրորդ համարը 2 սեթում պարտվեց իտալացի Մատեո Բերետինիին՝ 2-6, 6-7 (4): Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 31 րոպե. այդ ընթացքում Խաչանովի ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ, իսկ նրա մրցակցի ակտիվում՝ 1 կրկնակի…
Կարեն Խաչանովը մրցեց Մաթեո Բերետինիի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը և հանդիսանում է այդ երկրի առաջին ռակետը՝ Շտուտգարտի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Մաթեո Բերետինիին։ Հանդիպումը 1 ժամ 9 րոպե է տևել, որի արդյունքում պարտվել է 4:6, 2:6 հաշիվներով: Խաչանովը 2 անգամ կրկնակի սխալ է թույլ տվել և մրցակցի մոտեցումից հետո ոչ մի գեյմում չի հաղթել:…
Ռոլան Գարոս. Խաչանովը դուրս է եկել 4-րդ շրջան
Ռուսաստանը ներկայացնող հայազգի 23-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում անցկացվող «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին ու անցել հաջորդ շրջան, որտեղ կմրցի ATP թարմացված վարկանշային աղյուսակում 9-րդ տեղը զբաղեցնող արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ։ Այս խաղում Խաչանովը Կլիժանին հաղթել է երեք սեթում` 6:1, 6:4, 6:3 հաշիվներով։ Հանդիպումը տևել է 1 ժամ…
Խաչանովը Դուբայի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Բասիլաշվիլիին
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հայտնվել Դուբայի ATP 500 կատեգորիայի մրցաշարի երկրորդ շրջանում: Երկու սեթում նա պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլիին 4:6, 1:6 հաշիվներով: Սա Կարենի երրորդ անընդմեջ պարտությունն էր: Հանդիպումը 1 ժամ 11 րոպե է տևել: Խաչանովի ակտիվում 4 էյս կա, 3 կրկնակի սխալ և ոչ մի բրեյք` հնարավոր 2-ից:…
Խաչանովը պարտվել է աշխարհի 211-րդ ռակետին
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Ռոտերդամի մրցաշարի մեկնարկային խաղում: Խաչանովը, որ մրցաշարի երկրորդ համարն է, 3 սեթում 6:3, 3:6, 2:6 հաշվով զիջել է աշխարհի 211-րդ ռակետ հոլանդացի Տալոն Գրիկսպորին: 1 ժամ 39 րոպե տևած հանդիպման ընթացքում Տալոնի ակտիվում գրանցվել է 1 էյս, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինք՝ 8 հնարավորից, իսկ Խաչանովը, որը…
Խաչանովը չի կարողացել դուրս գալ Սոֆիայի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս Սոֆիայում ընթացող ATP250 մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանի խաղում, որից էլ Խաչանովը սկսել էր մրցաշարը, թենիսիստը 3 սեթում պարտվել է իտալացի Մաթեո Բերետինիին 7:6 (8:6), 3:6, 4:6 հաշիվներով: Հանդիպումը 2 ժամ 10 րոպե է տևել: Խաչանովը թույլ է տվել 5 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոինթներից հաջող է…
Խաչանովը հաղթել է և Ռուսաստանի հավաքականին դուրս բերել Դևիսի Գավաթի հիմնական փուլ
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Դևիսի Գավաթի որակավորման չորրորդ խաղում 6:7 (2:7), 7:6 (8:6), 6:4 հաշիվներով հաղթել է շվեյցարացի Հենրի Լաակսոնենին: Խաղային առաջին օրվանից հետո Ռուսաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում էր Շվեյցարիային:Դանիել Մեդվեդևը հաղթել էր Լաակսոնենին 7:6 (10:8), 6:7 (6:8), 6:2, իսկ Խաչանովը պարտության էր մատնել Մարկ-Անդրե Հյուսլերին 6:3, 7:5 հաշիվներով: Երկրորդ օրը սկսվել…
Հայազգի Կարեն Խաչանովը Australian Open – ի երրորդ փուլում
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում: Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցում էր ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 2 ժամ 04 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը նույն հաշվով հաղթեց բոլոր երեք սեթերում ՝ 6:3, 6:3, 6:3 հաշվով: Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում…
Ջոկովիչը խոսել է հայ մարզիկ Խաչանովի հաղթանակի մասին
Օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ մարզիկ Կարեն Խաչանովին հաջողվեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակչում հաղթել Նովակ Ջոկովիչին և դառնալ այդ մրցաշարի հաղթող: Ջոկովիչը պարտությունից հետո ATP-ի հետ խոսել է Խաչանովի հաղթանակի մասին. «Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում: Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով…
Հայ մարզիկը հաղթել է Փարիզի «Մասթերս»-ում
Այս տարվա նոյեմբերի 4-ին ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ Կարեն Աբգարի Խաչանովը դարձել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Պայքարը տևել է 1 ժամ 38 րոպե, որի ընթացքում Խաչանովին հաջողվել է առաջին սեթում հաղթել 7:5, իսկ երկրորդում՝ 6:4 հաշվով: Խաչանովը խաղի ընթացքում դարձել է 9 էյսի հեղինակ, ինչպես նաև թույլ է տվել…











