Կոտայքի մարզ
Ժամանակավոր կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը
Հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ ՀՀ պարետը որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Արթուր Հակոբյան», Արարատի մարզ, գ.Արալեզ, Գ.Նժդեհ 45/2 (ՀՎՀՀ 47808764). 2) Ա/Ձ «Դավիդ Վարդանյան», Արարատի մարզ, ք. Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 22 (ՀՎՀՀ 83364046). 3) Ա/Ձ «Առնոլդ Դավթյան», Արարատի…
Պլանշետներ՝ Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին
Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության, հատկապես համաշխարհային պանդեմիայի այս դժվար ժամանակներում։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ համագործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, այս տարվա հունիսմեկյան իր հոգատարության նախագիծն ուղել է Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։ Նախագծի շրջանում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխաներ, ի հավելումն նվերների ու…
Դանակահարություն Արզնիում. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը: Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել…
Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ…
Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 438 է, Կոտայքում՝ 498
Արարատի մարզպետարանը հայտնում է, որ մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 438 է, որոնցից 203-ը՝ առողջացած, 6-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 229 պացիենտ: Իսկ Կոտայքում վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Այս մասին հայտնում են մարզպետարանի Facebook-ի էջից: «Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել…
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնում է, որ Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: «Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։ https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/843135042863980
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Արման Խաչատրյանը նշել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուս է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: «Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է…
Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ կա աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար։ «Ինչպես արդեն հայտնել էի, ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած…
Նախարարությունը հերքել է «Ջրվեժ» անտառպարկի արգելոց լինելու մասին լուրը
Լրատվամիջոցները երեկ ահազանգեցին Կոտայքի մարզում գտնվեղ «Ջրվեժ» այգում ապօրինի շինարարության մեկնարկի մասին։ Գրվել էր, թե այգին ճանաչվել է որպես հատուկ պահպանվող տարածք-արգելոց, ինչը նշանակում է, որ այնտեղ չեն կարող շինարարական աշխատանքներ իրականացվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը նշում է, որ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի՝ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են հետևյալ կատեգորիաներով՝ պետական…
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
Մայիսի 4-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Շաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ որոնողական աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական…
Չարենցավանում հրդեհից տուժած Սաֆարյանները զրկվել են տանիքից և օգնության կարիք ունեն
Ապրիլի 27-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկների և օպերատիվ խմբի ջանքերով տարհանվեցին բնակիչներն ու իրականացվեց հրդեհի մեկուսացում։ Ամբողջությամբ այրվել էր տան գույքը, կենցաղային իրերը և կոտրվել էր հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Հրդեհի հետևանքով մեկ տարեկան…
Կոտայքում քաղաքացին ընկել է 10 մետրանոց փոսը
Ապրիլի 17-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները մոտ 10 մ խորությամբ փոսից…
Աբովյան քաղաքի շենքերից մեկում դի է հայտնաբերվել
Ապրիլի 6-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել Նոդար…
Համակարգիչներ և պլանշետներ՝ Կոտայքի մարզին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթվանից կհասնեն հասցեատերերին։ ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։ Նախաձեռնությունն իրականություն է դարձել նաև SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ…













