Կոտայքի մարզ

  • Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք

    Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք

    Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3290735140962623

  • ՏՀԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ռեդ Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում

    ՏՀԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ռեդ Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում

    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հուլիսի 7-ից 8-ը ներառյալ ստուգում են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի Երևանյան խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում։ Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման հավելված N 16-ով…

  • Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

    Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

    Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: Մինչ այս հայտնել էինք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ…

  • Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին կնշանակի Շրջակա միջավայրի նախարար

    Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին կնշանակի Շրջակա միջավայրի նախարար

    Այսօր` հուլիսի 30-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնեց` ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար և նրան Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելը բխում է այդ հանգամանքի բերումով:   «Այսօր ես համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ ՀՀ նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը»,-ասաց Փաշինյանը:

  • Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ Կառավարությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և հայտնում է, որ Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է՝ հասնելով 6.7 մլրդ դրամի։ Ճանապարհաշինությունից մինչև պոլիկլինիկայի և մշակույթի տան հիմնանորոգում: https://www.facebook.com/armgovernment/videos/2682485238629956/?v=2682485238629956

  • Մարզպետը ներկայացրել է Արամուսի ղեկավարի նոր պաշտոնակատարին

    Մարզպետը ներկայացրել է Արամուսի ղեկավարի նոր պաշտոնակատարին

    Կոտայքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին: Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին»…

  • 18 տարի Արամուսը ղեկավարող համայնքապետը հրաժարական է տվել

    18 տարի Արամուսը ղեկավարող համայնքապետը հրաժարական է տվել

    Կոտայքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020…

  • Աշխատանքներ են տարվում Կոտայքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

    Աշխատանքներ են տարվում Կոտայքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարկել, որում անդրադարձ է արվում Կոտայքի մարզի տարբեր համայնքներում իրականացվող աշխատանքների մասին։ Օրինակ՝ Վերին Պտղնիում կառուցվում է մանկապարտեզի շենքը, որի շնորհիվ շուրջ 60 փոքրիկներ կկարողանան հաճախել այդ մանկապարտեզ։ Ծրագրի արժեքը 74,9 միլիոն դրամ է։ Եղվարդում էլ վերանորոգվում է տեղի մսուր-մանկապարտեզը։ Դրանից օգտվելու են 300 երեխաներ։ Արդյունքում՝…

  • Արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը․ պարետի նոր որոշումը

    Արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը․ պարետի նոր որոշումը

    ՀՀ Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի հուլիսի 7-ի որոշմամբ՝ արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։ 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Լաուրա Ղումաշյան», Արմավիրի մարզ, գ. Նորապատ (ՀՎՀՀ 49660913). 2) Ա/Ձ «Թամարա Թորոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Թումանյան 127 (ՀՎՀՀ 89395342). 3) Ա/Ձ «Ռուզան Թիրաբյան»,…

  • Կառավարությունը Կոտայքից ներկայացված 105 սուբվենցիոն ծրագրերից 104-ը հաստատել է․ մարզպետ

    Կառավարությունը Կոտայքից ներկայացված 105 սուբվենցիոն ծրագրերից 104-ը հաստատել է․ մարզպետ

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ցանկանում եմ ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորիդ հետ. ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել): Ըստ այդմ`…

  • Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց

    Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց

    ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու,…

  • Աբովյանի ԲԿ-ում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում

    Աբովյանի ԲԿ-ում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում

    ՀՀ Կոտայքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է  Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն։ «Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում: Եվ մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ…

  • Չարենցավանը հայտարարել է սեփականություն հանդիսացող հողերի վաճառք

    Չարենցավանը հայտարարել է սեփականություն հանդիսացող հողերի վաճառք

    Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ–վաճառք՝ դասական եղանակով։ Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ «Աճուրդը տեղի կունենա Չարենցավանի համայնքապետարանում։ Աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 19․06․2020 թ․ ժամը 18։00-ն։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի հետևյալ հղումներով»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2640387729616566&id=2059437317711613

  • Ուժեղացված ծառայություն Կոտայքի անշարժ պահակետում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ուժեղացված ծառայություն Կոտայքի անշարժ պահակետում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Կոտայքի մարզի անշարժ պահակետում ուժեղացված ռեժիմով ծառայություն է իրականացվում: Նշվում է, որ հայտնաբերվել են իրավախախտումներ։ https://www.facebook.com/www.police.am/videos/248020203313841/?__tn__=%2CO-R