Կոտայքի մարզ
ՔՊ-ն Կոտայքի մարզում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հունիսի 13-ին՝ քարոզարշավի 7-րդ օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է Կոտայքի մարզ այցից։ Առաջին կանգառը Եղվարդն է։
Չարենցավանում ձվահարել են Քոչարյանի շտաբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը ենթարկվել է ձվերով հարձակման։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Hraparak-ը։ Աղբյուրը նշում է, որ հարձակումը «ՔՊ-ականների» կողմից է արվել, բայց տեսանյութում դա հուշող ապացույց չկա։
Կոտայքում կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանում կառուցվում է սանիտարական առաջին աղբավայրը։ Այն կլուծի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 97 բնակավայրի աղբահանության խնդիրը, աղբանոցների 105 հա տարածքը կկրճատվի 4 անգամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: https://www.facebook.com/armgovernment/videos/532262841130410
Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Պռոշյան գյուղում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 22-ամյա Համլետ Թ.-ն և 31-ամյա Տիգրան Հ.-ն, որոնք 2020 թ. հունիսի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ…
Երևանի բնակիչն ընգծել է իր անձնային առավելությունն ու խոշոր գումար շորթել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ծանր հանցագործության հերթական դեպքը, հայտնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Պարզվել է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է…
Վանդալիզմ Կոտայքում․ Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ «Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում…
Զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
Քիչ առաջ հայտնել էինք, որ ողբերգական վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 2 զինծառայող է մահացել։ Այս դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը։ Նշվում է, որ ապրիլի 15-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու, որից հետո դիմել է փախուստի։ Վրաերթի…
Քամի վնասներ է պատճառել Երևանում և որոշ մարզերում
Ապրիլի 10-ին, ժամը 07։15-ից 18։35-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Սարմենի, Սարալանջի, Սոսեի, Նոր Արեշի, Գարեգին Նժդեհի, Մինսկի, Աճառյան, Առնո Բաբաջանյան փողոցներում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում և Դիմիտրով գյուղում, Արմավիրր մարզի Արևադաշտ գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։ Այս մասին հայտնում…
Հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն»․ կա 3 ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ 2021թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից առգրավվել են 97 տարաների մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույսեր, 2 և 32 գրամ քաշերով…
Կոտայքում 62-ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է արել երեխայի նկատմամբ
2021թ. փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010թ. ծնված դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա
Փետրվարի 5-ից 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին, ժամը 15:56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:35-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:
Մեսրոպ Մեսրոպյանը՝ Կոտայքի մարզպետ
Այսօր՝ Կառավարության նիստում, Մեսրոպ Մեսրոպյանին Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշում ընդունվեց։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Մեսրոպյանը եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ու հրաժարական է տվել՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ Մեսրոպյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ պատասխանատվության չափը լավ է հասկանում։ Հիշեցնենք, որ Կոտայքի նախկին մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր,…
Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այս մասին որոշման նախագիծն ընգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում: Մինչ այդ Մեսրոպ Մեսրոպյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր։ Նոյեմբերի 16֊ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։














