Կոտայքի մարզ

  • Կոտայքում էլեկտրական սյան վրա քաղաքացի է հոսանքահարվել

    Կոտայքում էլեկտրական սյան վրա քաղաքացի է հոսանքահարվել

    Ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրական սյան վրա կա կախված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Պարզվել է, որ Վալերի Բ.-ն (ծնված 1996 թ.) էլեկտրական սյան…

  • Covid-19 վարակի հաստատված դեպքերն ըստ մարզերի մարտի 27-ի դրությամբ

    Covid-19 վարակի հաստատված դեպքերն ըստ մարզերի մարտի 27-ի դրությամբ

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարեկել է Հայաստանի քարտեզը, որտեղ երևում է, թե որ մարզում քանի դեպք է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակված անձանց։ Երևանում հաստատված դեպքերը կազմում են 151 հոգի։ Արագածոտնի մարզում հաստատվել է 4 դեպք։ Արարատի մարզում հաստատվել է 56 դեպք։ Արավիրի մարզում հաստատվել է 52 դեպք։ Կոտայքի մարզում հաստատվել է 57 դեպք։ Լոռվա մարզում հաստատվել…

  • Կոտայքում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել. մարզպետ

    Կոտայքում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել. մարզպետ

    Կոտայքի մարզում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս տարի, անկախ ամեն ինչից, 200 աշխատատեղ է ստեղծվելու 14 նախադպրոցական հաստատություններում՝ նախատեսված 1500 այցելուների համար, որոնք արդեն կառուցվել են կամ նախագծման, կամ կառուցման փուլում են, դրանից բացի, նախատեսվում է հանձնել 5…

  • Կոտայքի մարզում 1000-ից ավելի անվադող է այրվել. ԱԻՆ (Տեսանյութ)

    Կոտայքի մարզում 1000-ից ավելի անվադող է այրվել. ԱԻՆ (Տեսանյութ)

    Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը…

  • 105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից՝ 6.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով

    105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից՝ 6.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով

    2020թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն է ներկայացվել համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 105 ծրագրային հայտ՝ ընդհանուր 6.2 մլրդ. դրամ արժեքով, որից՝ 3.3 մլրդ. դրամ ներդրվելու է համայնքների բյուջեների, 2.8 մլրդ. դրամ՝ պետական բյուջեի և 96.0 մլն. դրամ՝ այլ կազմակերպությունների միջոցներից: Այս մասին տեղեկանում ենք…

  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

    Փետրվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Պարնի գյուղում, Կոտայքի մարզի Ջրվեժ, Հանքավան և Առինջ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

  • Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ

    Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ

    2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվում է՝ զուգորդվելով մշակույթի տների կառուցմամբ ու թափ հաղորդելով արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կառուցմանը։ Նշենք, որ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն իսկ նախատեսված են համայնքների սեփական բյուջեներում, իսկ Կառավարությունն իր մասով պատրաստ է ֆինանսավորելու սահմանված չափորոշիչներին համապատասխանող բացառապես բոլոր ծրագրերը, որոնք կստացվեն մեր մարզերից ու համայնքներից։ Այսպիսով, Կոտայքի մարզպետը անց…

  • Երևան-Սևան ավտոճանապարհին 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

    Երևան-Սևան ավտոճանապարհին 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

    Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ Այս մասին հաղորդում է Shamsyan.com-ը: Վարորդների փոխանցմամբ՝ վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են: Վթարների մեծ մասի համար օպերատիվորեն ժամանել…

  • Կասեցված շինթույլտվությամբ շինարարությունը շարունակվում է․ Արթուր Հովհաննիսյան

    Կասեցված շինթույլտվությամբ շինարարությունը շարունակվում է․ Արթուր Հովհաննիսյան

    Ֆիզիկական անձը, որ ձեռք է բերել հողատարածքը, 2019 թվականին վաճառել է Դավիթ Սուքիասյան անունով անձին, որը ՀՔԾ գլխավոր քարտուղարն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արզնի տոհմային թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ «Կասեցված շինարարական թույլտվությամբ շինարարությունը շարունակվում է, իսկ համայնքի ղեկավարը որևէ ակտիվ գործողություններ չի անում, ավելի շուտ պասիվ անգործության շնորհիվ…

  • Կոտայքի մարզում դեկտեմբերին ծնվել է 151 երեխա

    Կոտայքի մարզում դեկտեմբերին ծնվել է 151 երեխա

    2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 151 ծնունդ (3 զույգ)` 77 տղա և 74 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 13 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 70 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 45 ծնունդ (2 զույգ): Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

  • Արսեն Թորոսյանն ու Կոտայքի մարզպետը քննարկել են Եղվարդի ծննդատան հարցը

    Արսեն Թորոսյանն ու Կոտայքի մարզպետը քննարկել են Եղվարդի ծննդատան հարցը

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպել եմ, մանրամասն քննարկել ենք Եղվարդ համայնքի ծննդատան հարցը։ Այս մասին հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Ժամը 3-ին այցելելու եմ բուժկենտրոն, հետագա լուծման տանող ճանապարհները ներկայացնելու եմ մեր քաղաքացիներին։ Քաղաքացիների համար մտահոգվելու որևէ առիթ չկա, մենք արդյունավետ լուծում ենք գտնելու։ Միջանկյալ շրջանի համար արդեն լուծում կա, բայց հարցը խորքային…

  • ՃՏՊ Կոտայքի մարզում․ կան տուժածներ

    ՃՏՊ Կոտայքի մարզում․ կան տուժածներ

    Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին բախվել…

  • Կոտայքի մարզպետը դատական հայց է ներկայացրել Քասախի ղեկավարի դեմ

    Կոտայքի մարզպետը դատական հայց է ներկայացրել Քասախի ղեկավարի դեմ

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և…

  • Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել ու ստացել են կաշառք․ ԱԱԾ-ի բացահայտումը

    Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել ու ստացել են կաշառք․ ԱԱԾ-ի բացահայտումը

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ…