Հայաստան
Իրանի արտաքին գործերի նախարարն այսօր կժամանի Հայաստան
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր…
Հայաստանը միայնակ չէ թշնամիների դեմ պայքարում
Հայաստանը անկախության ու ինքնիշխանության համար պարտավոր է դուրս գալ ռուս-ադրբեջանաթուրքական վանդակից, որի համար առաջին քայլերն են դուրս գալ ԵԱՏՄ տնտեսական ճահճից, որտեղ նոր շղթաներ են պատրաստում գազի շուկայի պայմանագրով, ՀԱՊԿ ռազմական գաուբախտից, որտեղ գործող իշխանությունը տեղապտույտի մեջ է գտնվում և ԱՊՀ քաղաքական իլիուզիայից, որտեղ գործող իշխանությունը վերջապես բացեիբաց խոսեց, ինչ մտածում է Հայ ժողովուրդը, ինչպես…
ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. պետքարտուղարություն
Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն այն է, ինչը շարունակում են առաջ տանել ԱՄՆ պետքարտուղարը, դեսպան Ռիքերը և պետքարտուղարության այլ պաշտոնյաներ՝ քննարկելով այդ հարցը։ Այս մասրին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Չեմ ցանկանում առաջ անցնել այդ գործընթացից, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն ու կարգավորումն է»,-…
Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը
ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-ից 27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: Այցի նպատակն է անվտանգության համակարգային հայեցակարգի շրջանակներում ԵԱՀԿ փորձի և մանդատի հիման վրա գնահատել իրավիճակը հայ֊ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում: ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից և միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի…
Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար
Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ Իրանական IRNA գործակալությանը հայտնում է, որ «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։ «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական…
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 18-ի և 20-ի գիշերը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հովտային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝…
Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական…
ՌԴ ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը:…
Եվրամիությունը պատրաստվում է դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում․ Լաքոթ
Եվրամիությունը պատրաստվում է իր դիտորդական առաքելությունը տեղակայել Հայաստանում` հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը: «1988 թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ նախաձեռնությամբ տեղում կհաստատվի միջազգային ներկայություն: Այս առաքելության մասին հայտարարվել է Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ավարտին»,- գրել է նա:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն կժամանի Հայաստան
Հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն: Տեղեկատվությունը հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Պատվիրակության կազմի վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Արցախցիներն ունեն աջակցման կարիք. Ինքնորոշումը գերակա է
Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակներից ելնելով՝ արցախցիները վերսկսել են պայքարել ազատ ինքնորոշման իրավունքի համար։ Այժմ արցախցիներն ունեն աջակցման կարիք: Ինչպես Հայաստանն է զգում սփյուռքի կարիքը, ինչպես սիրիահայերն ունեին հայերի հոգատարության կարիքը, ոնց որ աշխարհի ցանկացած կետում որևէ խնդրի ժամանակ կամայական գաղթօջախի հայերն ունենում են թիկունքի, հոգատարության, կարեկցողի ու աջակցողի կարիք: Այդպես էլ հիմա արցախահայրն…
Վրացի մաքսավորները Հայաստանից խավիար են խոտանել
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնում է, որ վրացի մաքսավորները Հայաստանից 200 կգ խավիար են խոտանել։ Բեռով մեքենան մաքսային ընթացակարգեր է անցել Սադախլոյի անցակետում։ Բուսասանիտարական և անասնաբուժական սահմանային հսկողության աշխատակիցները ջերմաստիճանի ռեժիմի խախտումներ են հայտնաբերել, գրում է «Նովոստի-Գրուզիան»։ «Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման»,-հայտնում են գերատեսչությունից։
ՀՀ սահմաններին կտեղակայվի ԵՄ դիտորդական առաքելությունը
Եվրամիության դեսպանները համաձայնել են ՀՀ ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հայտնում են «Ազատություն ռադիոկայանի» դիվանագիտական աղբյուրները։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է,…
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի…
Ձևավորվում է Հայաստան-Ադրբեջան երկխոսության նոր ձևաչափ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ձևավորվում է Հայաստան-Ադրբեջան երկխոսության նոր ձևաչափ։ «Այո, ճիշտ եք հասկանում, ձևավորվում է նոր ֆորմատ՝ Ֆրանսիայի նախագահը, Եվրոպայի խորհրդի նախագահը և երկու երկրների ղեկավարները։ Սա լիովին նոր ֆորմատ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք։ Եվ եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների կամ Մինսկի խմբի…















