Հայկ Մարության
Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին
Սեպտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի վարչական շրջանների սոցիալական աշխատողների հետ միասին հավասարապես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ: «Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ դեռևս մայիսին նշված խմբերի համար կազմակերպվել էր հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60…
Այսօրվանից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսել է գործել 74 համարի երթուղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և հայտնում է, որ այսօրվանից գործարկվել են 74 համարի նոր կոմպակտ ավտոբուսները: Սիրելի երևանցիներ, Այսօրվանից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսել է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր շարժակազմով։ Երթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ հետևյալ հղմամբ…
2020-ին շահագործման է հանձնվել 12 մանկապարտեզ․ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ
Երևանի քաղաքապետարանը շինարարական ծավալուն ծրագրեր է իրականացնում համայնքային մանկապարտեզներում։ Հիմնանորոգված մանկապարտեզների պայմաններին ու շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ծավալները բավականին մեծ են և ինձ գոհացնում են: 2020թ. մենք 12 մանկապարտեզ հանձնել ենք շահագործման: 2021թ. 23 մանկապարտեզ գտնվում է շինարարության մեջ, որից 10-ը կհանձնենք այս տարի, 13-ը՝ 2022թ»,- ընդգծել է քաղաքապետը: Նախագծերի…
Հայկ Մարությանի հետ գժտություն չի եղել․ Վիկտոր Մնացականյան
Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է: Այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: «Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ ղեկավարն է եղել, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ես գրել եմ պատճառները, մնացած հարցերով կարող եք դիմել քաղաքապետարանի համապատասխան…
Կենտրոնի թաղապետը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ…
Հայկ Մարությանը մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր Facebook-յան էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․ «Էրեբունի-Երեւանի տոնակատարությունից անմիջապես հետո քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։ Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը համայնքի առաջնահերթ խնդիրն է»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216981401592993&id=1405208089
Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո Դավիթ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է մայրաքաղաք Երևան: «Մենք միշտ ուրախ ենք՝ ընդունելու մեր արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին՝ փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու խնդիրներից և կիսվելու դրանց լուծման մեր փորձառությամբ: Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն…
Երվանդ Մանարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան: Քաղաքապետ Մարությանի առաջարկությամբ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել մեծ արտիստին: Շնորհավորելով Երվանդ Մանարյանին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն և եռանդ: «Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե…
Այսօր ուզում եմ սիրո խոստովանություն անել. Հայկ Մարության
Սիրելի երևանցիներ, այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը՝ առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երևանցիների մասին: Մեզանում կա այն կեսկատակ-կեսլուրջ բանավեճը, թե ով է իսկական երևանցին: Մեկն ասում է, թե երևանցի է նա, ով ծնվել է քաղաքում, նա, ում ծնողները կամ պապերն են ծնվել…
Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Առանձնակի կարևորելով պրոֆեսորի ավանդը Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի բարեփոխումների և համաշխարհային ճանաչումը նորարարական գաղափարների մշակման հարցում՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Արա Դարզին իր ներդրումը կունենա նաև Երևանի առողջապահական համակարգի զարգացման գործում:…
Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթած դուրս գալ. Հայկ Մարության
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքը կարողացավ հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս ամիսների ընթացքում և հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը Երևանում, մասնավոր կազմակերպություններին ու այլ քաղաքների գործընկերներիս, որոնք կանգնած էին մեր կողքին…
Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ, կազմակերպչական ռեսուրսների և հավաքական ուժի նկատմամբ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել…
«Սանիթեքը» սկսել է արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ երևանցիներ, «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության…














