Հայկ Մարության
Եթե «Սանիթեքը» դիմի արբիտրաժային դատարան, քաղաքապետարանը պատրաստ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Սանիթեքի» հետ պայմանագրերի լուծմանը: Նա ասաց, որ առանց շտապելու, շատ հանգիստ, ուսումնասիրելով բոլոր փաստերն ու խնդիրները՝ նման որոշման են եկել: Եթե «Սանիթեքը» որոշի դիմել արբիտրաժային դատարան, ըստ Մարությանի, քաղաքապետարանը պատրաստ է: Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Երևանի 2801-ամյակի միջոցառումների վրա կծախսվի 150 միլիոն դրամ
Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ «Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 150 միլիոն դրամ: «Մենք այս տարի որոշել ենք գնալ ապակենտրոնացման ուղիով, և որոշում է կայացվել, որ բոլոր վարչական շրջանները ունենալու են հավասարապես նույն միջոցառումը», – նշել է Մարությանը։ Հավելենք նաև, որ նախորդ տարի ծախսվել…
«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք. պայմանագիրը կնքված է
Մեր օրերից՝ ուրարտական դարաշրջան. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ: Նման հնարավորություն թանգարանը կունենա նոր մասնաշենքի կառուցումից հետո: Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է: Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն…
Քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի աղբահանությանը և սանմաքրմանը
Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է մայրաքաղաքի աղբահանությանը և սանմաքրմանը։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․ «Կեսգիշերն անց, երբ հանդարտվում է մեքենաների ու հետիոտնի անցուդարձը, իրենց աշխատանքն են սկսում քաղաքի մաքրուհիները: Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքն ունի իր բարդությունները: Պողոտաներ, փողոցներ ու բակեր. անելիքը շատ է, երբեմն նաև՝ ոչ անվտանգ: Թեև քաղաքի մաքրությամբ զբաղվող աշխատակիցները կրում են լուսաանդրադարձիչ հատուկ համազգեստ,…
Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է Կախա Կալաձեին և հրավիրել Երևան
Երևանի քաղաքապետարանի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է վրաց գործընկերոջը մայրաքաղաք Թբիլիսիի տոնի կապակցությամբ։ Քաղաքապետերը քննարկել եմ նաև երկու մայրաքաղաքների զարգացման հեռանկարներն ու երկկողմ հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։ Օգտվելով առիթից՝ Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է այս ամիս այցելել Երևան՝…
Հայկ Մարությանը կրկնակի գերազանցում է Կառավարությանը, իսկ 10 անգամ՝ խորհրդարանին․ Կարպիս Փաշոյան
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանն իր Facebook-յան էջում գրել է. «Կարծես թե, քաղաքապետ Հայկ Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության խնդիրը։ Վստահ եմ, մյուս խնդիրներն էլ են կարգավորվելու։ Մի բան էլ՝ արդյունավետության և որակի տեսանկյունից քաղաքապետարանը կրկնակի գերազանցում է կառավարությանը և տասը անգամ՝ խորհրդարանին, իսկ Հայկ Մարությանն էլ մեր առաջին սոցիալիստ քաղաքապետն է։ Միգուցե նա չգիտի դրա մասին, բայց…
«Սանիթեքը» դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել պայմանագրերը խզելու վերաբերյալ
«Սանիթեք» ընկերությունը դեռ չի ստացել քաղաքապետարանի պաշտոնական ծանուցումը՝ ընկերության հետ պայմանագրերը քաղաքապետի կողմից միակողմանի խզելու վերաբերյալ։ «Ծանուցումը ստանալուց հետո միայն դրա հիման վրա էլ լինելու է ընկերության հայտարարությունը, որը կհրապարակվի ողջամիտ ժամկետում»,-ասացին ընկերությունից։ Հայկ Մարությանը «Սանիթեքի» հետ պայմանագրերն ամբողջությամբ խզեց (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Ինչպես գիտեք 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության հարցում: Այս…
«Սանիթեքը» դիմելու է արբիտրաժային դատարան․ խոսնակ
Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը»,-նշել էր նա: Հայկ Մարությանը «Սանիթեքի» հետ…
Հայկ Մարությանը «Սանիթեքի» հետ պայմանագրերն ամբողջությամբ խզեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը րոպեներ առաջ հայտարարեց, որ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերն ամբողջությամբ խզում է: Մարությանը սա արեց Facebook-յան ուղիղ եթերում։ «Ինչպես գիտեք 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության հարցում: Այս թերացումները ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Վերը Նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք Սանիթեք…
Հայկ Մարությանի ծառայողական մեքենան կհանվի աճուրդի
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի: «Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի»,-գրել է նա: https://www.facebook.com/kubatyan/posts/10217635480431008
Սինգապուրի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Լի Սյեն Լունին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Երևանում բացվել է «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Արաբկիր» բժշկական համալիրի նոր մասնաշենքի բացման արարողությանը: «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնում գործելու են մանկական և մեծահասակների բազմաթիվ ծառայություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կենտրոնում ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Արա Բաբլոյանի խոսքով՝ մինչև 40 տարեկան հիվանդները կարող են այստեղ անցնել ինչպես…
Երևանից հերթական խումբը մեկնել է զորավարժության
Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն: ՀՀ ՊՆ Երևանի թիվ 4 զինվորական կոմիսարիատից զինապարտների հերթական խմբին ճանապարհելու էին եկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Բարի ծառայություն մաղթելով զորավարժության մասնակիցներին՝ քաղաքապետն ու նախարարը նկատել են, որ սա ևս մեկ հնարավորություն…
Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից: Որոշումներում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի…














